Թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը… Խրիմյան Հայրիկը Նամակը անցյալից, որը պետք է կարդա յուրաքանչյուրը

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ. Այդտեղ ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք ու իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ուրեմն դուք այսօր ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքում: Միլիոնների երազանքում: Հուսամ հասկանում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կցանկանայի

իմանալ ինչպիսին է այդ երազանքն իրականում: Սակայն քանզի չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, Ու եթե կարդաք այս տողերը ես կլինեմ ձեր ներկայի ու իմ ապագայի մի մասնիկը: Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ազգի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդ ժամանակ հասկացա,

որ նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զեն քով: Հավանաբար լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ ու արդար, խղճահարությունից բացի ոչ մի բան մեզ չտվեցին: ՌԴ-ն, որ թվում էր մեր ժողովրդի մեծ

բարեկամն է, իր շահերից բացի ոչ մի բան չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքի պայմաններում դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առափ բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ազգը անտեր էր: Սակայն ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպիտի փնտրենք դրսում: Այդտեղ ապագայում, Համոզված եմ դուք չեք

փնտրում օտար տերերի ու ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների ու ոչ էլ մեկ ուրիշ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ուրեմն ձեր միակ տերը պիտի լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ազգի

ամենամեծ դժ բшխտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարները իր հետ վարվում են նույն ձև, ինչպես օտարները: Մենք դարեր անընդմեջ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դш ժшնորեն ու անարդար, մենք փնտրեցինք արդարություն ու չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հույս ունեմ այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար

վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույն ձև վարվել: Այստեղ անցյալում, մեր ազգի ամենամեծ ող բերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդը ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհի մեջ: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, որովհետև մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտ անգն են տեսնում: Որքան մեծ է ազգի կրթությունը,

այնքան զուսպ կլինի իշխանությունը: Ես իմ ամբողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, սակայն միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդը անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, ու մի օր ստի պված անկիրթ

ժողովուրդն օտար տերերի կընտրի: Այն ժամանակ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի ներքո, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ անգամ կդաշնակցեն, որ ազգին հնազանդ պահեն: Հուսամ ձեր պետության մեջ

մեծահարուստներն այդպես անբարտավան չեն ու չեն դաշնակցի վատ իշխանության հետ ընդդեմ ժողովրդի: Երբ 1876 թվականի օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզ մեջ փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ 500 տարեկան Թուրքիո պառաված ու ամուլ մայրը երկնելով հին աշխարհի համար նոր մանուկ սահմանադրություն կծներ: Սակայն մեր հույսերը չարդարացան, ու ժամանակը ցույց տվեց,

որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տш ռшպել: Այդտեղ ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն ու օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը: Եվ վերջում կցանկանամ պատգամել ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, որոնք պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները

համայն աշխարհին, ու հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությունով: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ազգին, զի հայ ժողովուրդը շատ է տա ռապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն ինչ արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Ու երբեք մի՛ փնտրեք օտար տերերի: #ՀաղթելուԵնք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *