Հայկս միշտ զանգում էր տանեցիներին ու եթե մենք տանն էլ չէինք լինում, ասում էր…Արցախում հերոսաբար զո հված Հայկի քրոջ անչափ հուզիչ գրառումը, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Կյանքիս 19 տարիներն անցել են մի մարդու հետ, ում մասին ՀՀ-ն և ողջ աշխարհն է խոսում և այն էլ մեծ հպարտությամբ: Իմ Հայկ, իմ Հերոս, իմ Հպարտություն, իմ կյանքի ընկեր… Հիշում եմ, որ փոքր ժամանակ

թղթից ինքնաթիռներ էինք պատրաստում և պատուհանից դուրս նետում, պատուհանից մարդկանց էինք կանչում ու թաքնվում: Հետո նենց էինք ուրախանում, իբր մի մեծ բան էինք արել: «Նառուտո» մուլտֆիլմը դիտելու համար դասերի վերջանալուն պես շուտ տուն էինք գալիս (նույն դպրոցում ենք սովորել),

որից հետո պատկերացնում էինք իբր մենք էլ ենք իրենց նման ուժեղ, որ մեր մարմնում էլ «չակրա» կա և դուրս էինք գալիս սկսում վազել մուլտֆիլմի հերոսների նման ձեռքերներս հետ տարած (կլինեինք 7-8 տարեկան): Երբ իրար տեսնում էինք, ասում էիր. դու կանգնի իմ ոտքերի վրա՝ ես քայլեմ երկուսիս փոխարեն,

կամ էլ թռի մեջքիս՝ քեզ այդպես ման տամ: Հայկս, այնքան բան կար քեզ ասելու, որ կիսատ մնաց… Այնքան բան կար խոսելու, որ չխոսեցինք…Այնքան բան ունեի քեզ պատմելու, որ չհասցրի… Հայկս, իմ անսահման հպարտության միակ առիթ: Խոր հպարտությունով եմ լսում քո կատարած սխ րшնքների մասին:

Մեր հայրենիքին Հենց քեզ նմաններն են պետք: Սեպտեմբերի քսանվեցին էի խոսել Հայկիս հետ: Զանգել հարցնում էր համալսարանում ամեն ինչ կարգի՞ն է: Չնայած նրան, որ ուսուցումը հեռավար է, մեկ է պարտադիր հարցնում էր, ասում՝ խնդիրների ժանանակ առաջինն իրեն ասեմ: Հավելեց, որ շատ է

կարոտել մեզ: Սեպտերմբերի քսանյոթին արթնացա և իմացա որ Ադրբեջանը պшտ երшզմ է հայտարարել Հայաստանին: 1-ին բանը որ արեցի Հայկիս զանգելն էր: Վերցրեց հեռախոսը շատ ուրախ, հանդարտ և խաղաղ ձայնով ասեց, որ ամեն բան լավ է, որ ինքը գնդում է, որ դեռ տարիքով մեծերը և փորձառուներն

են առшջ նագիծը պահում: Միայն այսօր եմ իմացել, որ 1-ին օրվանից հենց ինքն է իր ընկերների հետ պահել առшջ նագիծը և կш տшղի մшր տեր մղ ել թշ նшմու դեմ: Հայկս միշտ զանգում էր տանեցիներին և եթե մենք տանն էլ չէինք լինում, ասում էր.«լավ տնեցիք ասեք տենամ

քրերիցս ինչ կա, ինչպես են»: Էստեղ չէր, սակայն միևնույն է ամեն ինչից տեղյակ էր: Հայկս զո հվեց հոկտեմբերի մեկին ընկերոջ կյանքը փրկելիս (ընկերն արդեն լավ է, գիտակցության է եկել, բացել աչքերն ու սկսել խոսել): Հայկս, քո համար քո կոնֆետներից էի հավաքել , սպասում էի՝ գայիր,

ոչինչ ինքս կբերեմ: 20 տարեկանս մեծ, շատ մեծ շուքով էի նշելու, քեֆ էի անելու, որ բանակից եկել էիր (Հայկս հունվարի երեսունմեկին զորացրվելու էր), ոչինչ հետո այդտեղ քեֆ կանենք: Ասում էիր, որ ես էնպես եմ ապրելու, որ հոգեհшն գստիս շատ մարդ գա, ասում էիր, որ բոլոր ընկերներս

գալու են… Եկան Հայկս, ծանոթ – անծանոթ, բոլորն եկան: Հա´յկս, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել քո ու քո պես մեր մյուս հերոսների մասին: Իմ պարտքն եմ համարում չթողնել, որ Դուք և Ձեր անունը մոռացվի: Իմ հայկ… իմ Հերոս… իմ Հպարտություն… իմ կյանքի ընկեր… Կարոտում եմ քեզ… Մինչ նոր հանդիպում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *