ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԿ-ում քննարկումը եւ ռուսական կողմի հայտարարությունը. ինչ սպասել այսօր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում նորից դռնփակ հանդիպում կանցկացնի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Այս անգամ քննարկումը նախաձեռնել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները։

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Սիրիայից ու Լիբիայից ղարաբաղյան հակամար-տության գոտի տեղափոխված վարձկանների հարցը, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Պատասխանելով լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմն ընդգծում է, որ դա անընդունել է իր համար, փոխարտգործնախարարն ասել է՝ «բնականաբար»։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն էր հաղորդել, որ տեղեկություններ ունի ապօրինի զինված խմբավորումների վարձկաններին Ղարաբաղ տեղափոխելու մասին։

Արտգործնախարարությունն էլ ընդգծել էր՝ այդ քայլերը ոչ միայն է՛լ ավելի են սրում իրավիճակը հակամար-տության գոտում, այլև երկարատև սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *