Եթե Եվրոպայում գոնե մի քիչ խելք մնացել է, ապա… Իտալիայի «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հանդիմանանքը Եվրոպային` Արցախին չօգնելու համար

Իտալիայի նախկին փոխվարչապետ, Իտալիայի «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող պատերազմական իրավիճակի մասին հայտարարելով , որ ցեղաս պանության սարսափը այժմ հետապնդվում է Լեռնային Ղարաբաղում .

«Եթե Եվրոպայում գոնե մի քիչ խելք մնացել է, ապա պաշտպանեք մեր քրիստոնյա հայ եղբայրներին։ Այսօր ես ևս կլինեմ հրապարակում ի աջակցություն հայ ժողովրդի, որն 1-ինը զգաց ցեղաս պանության սարսափը այժմ հետապնդվում է Լեռնային Ղարաբաղում». – ասել է Իտալիայի նախկին փոխվարչապետ, Իտալիայի «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին:

Հիշեցնենք այսօր Միացյալ Նահանգների կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Դեյվիդ Չիչիլինեն հայտարարություն է տարածել ասելով . «Արցախ եղել է պատմական Հայաստանի մաս, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել են հայերը: Քրիստոնեության օրրանում վեր են խոյանում եկեղեցիներ ու վանքեր, որոնք կառուցվել են հարյուրավոր տարիներ առաջ: Դրանք հենց այն եկեղեցիներն են, որոնք այսօր Ադրբեջանի զինnւժի կողմից ռմբ ակոծվում ու հրթ իռակոծվnւմ են:

Կա Արցախի ազատության համար համոզիչ փաստարկ՝ հիմնված միջազգային իրավունքի և բոլորի կողմից ընդունված ժողովրդավարական ինքնորոշման սկզբունքների վրա: Բայց այսօր Արցախի անկախության հրատապ պահանջը գոյատևումն է: Այսօր՝ Ադրբեջանի կատաղի գրո հների 4-րդ շաբաթում, Արցախի քաղաքացիները գտնվում են արգելված կասետային ռում բերի տարափի տակ: Նրանք գիտեն, որ Ադրբեջանի վերահսկողության ցանկացած վերադարձ կնշանակի նրանց արտաքսում իրենց պատմական հայրենիքից:

Հետևաբար, միանալով իմ կոնգրեսական պաշտոնակիցներին՝ Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Արցախը»,- ասվում է հայտարարության մեջ:»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *