Ի՞նչ կապ ունեն կովկասյան ալբանացիները (ուդիները)` հայկական եկեղեցիների հետ այն դեպքում, երբ… Կոստանտին Զատուլինի զայրացած խոսքը ուղղված ադրբեջանցիներին

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ էր նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին: Այդ մասին հաղորդում էին ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա հայտարարել էր, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է ավելի քան 300 «ալբանական» եկեղեցի, որոնք նա պատրաստվում է այցելել: Ավելի վաղ Դադիվանք են այցելել ադրբեջանցիներ եւ ուդիներ, որոնք աղոթել են Դադիվանքում:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով այս թեմային գրել է. «Կրկնում եմ, որ ես եղել եմ Արցախի բոլոր եկեղեցիներում` Դադիվանքում, Ամարասում, Գանձասարում, Ծիծեռնավանքում և այլն, ու մանրամասն գիտեմ, թե այդ եկեղեցիները պատմությունը,

ե՞րբ են կառուցվել, ու՞մ կողմից և ո՞ր դարում։ Այդտեղ ամենը հայկական է` ճարտարապետությունից սկսած` գրություններով վերջացրած։ Այդ եկեղեցիներից, օրինակ, Դադիվանքը, հիմնվել է դեռևս առաջին դարում` Արշակունյաց թագավորության օրոք։ Հնագույն եղեկեցիներում ինչ

գրված էր` հայատառ էր։ Ոչ մի ալբաներեն բառ, ինչպես որ ադրբեջանցիներն են ասում, ես այնտեղ չեմ տեսել։ Ի՞նչ կապ ունեն կովկասյան ալբանացիները (ուդիները)` հայկական եկեղեցիների հետ». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *