Մի շտապեք ուրանալ 2018-ի զարթոնքը․ այն առայժմ միակ արժեքն է, որը… Նվեր Մնացականյանի մեկ րոպեն ստեղծված իրավիճակի մասին

Ընդունեք այլևս, որ եթե հեղափոխությունը չազատվի ապաշնորհներից, ապա կկատարվի հակառակը՝ ապաշնորհները կօգնեն հեղափոխությունը խժռողներին։ Եթե անգամ դա տեղի ունենա, միևնույնն է, 2018-ին հաստատված ազատության նշաձողը հետ տանել չի լինի։

Դա հասկանում են անգամ պատերազմի հետցնց ումային փլատ ակների վրա քաղաքական խրախճանքի մասնակիցները։ Կպատկերացնեիք երբևէ, որ անաշխատ հարստության ճարպում թաթախվածը մի օր կդառնար միտինգի շարքային շահառու՝ ժամանակին

ցուցարար ծե ծողի ու գնդ ակահարողի կողքին, իսկ կուսակցական բռ նապետության հպատակն էլ իրավունքի ու քաղաքական համոզմունքի երթեր կկառավարի։ Սա չէր ուզածը 2018-ին։ Բայց քանի որ դա խոստովանելը բարձրագույն կամք է պահանջում, ավելի հեշտ է անել հակառակը, նզովել ազատությունը բերողներին։

Իսկ դա արդեն ապիկարություն է։ Լավն այն է, որ այն չի տարածվում ձեր երեխաների վրա։ Այնպես որ, բանական հայի երազանքը նիկոլիզմ մի կոչեք, ոչ էլ ատելության քարոզին չմիացողներին՝ նիկոլական, ինչքան էլ հաշվեհարդարի տենդը հանրային ձևակերպում է ուզում։

Եվ մի շտապեք ուրանալ 2018-ի զարթոնքը․ այն առայժմ միակ արժեքն է, որը պետք է գալու 2021-ի անխուսափելի փորձությանը, եթե, իհարկե, որոշում եք ապրել կեղծը շիտակից անջատած․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *