Բոլոր նրանց համար, ովքեր ասում են,թե Նիկոլը թույլ ղեկավար է…Իսկ ես ասում եմ’ Նիկոլն ամենաուժեղ ղեկավարն է, և ահա՝ ինչու..Սևակ Մուսաթյանի ուշագրավ վերլուծականը

Սևակ Մուսաթյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում անդրադարձել է ներկայիս քաղաքական իրավիճակին և ասել հետևյալը. «Բարև Ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել, խոսել մի քանի թեմաների մասին, որոնք ամենաշատն են հետաքրքրում մեր հայրենակիցներին։ Ըստ իս՝ դրանք են, առաջինը՝ թավիշ,

երկրորդը՝ դա վաճաններ կամ դա վաճանություն, երրորդ՝ հավելավճարներ, և ուզում եմ մի քանի խոսք ասել 16+ ուժերի մասին։ Ուրեմն, նախ թավիշի մասին. Ուզում եմ արձանագրենք, որ պետությունը ոչ թե մի ամբողջական հաստատություն է, այլ օրենսդիր, գործադիր և դա տական ֆունկցիաները իրարից անկախ իրականացնող մարմինների միություն։ Դա իշխանությունների տարանջատման սկզբունք է կոչվում։

20-րդ դարում իշխանության այդ երեք ճյուղին ավելացել է նաև չորրորդ ճյուղը՝ ԶԼՄ-ները, կամ մեդիան, կամ մամուլը։ Եկեք տեսեք, թե Հայաստանի Հանրապետությունում այդ չորս իշխանություններն ում են պատկանում։ Սկսենք օրենսդիր իշխանությունից։ Օրենսդիր իշխանությունը Հայաստանում կոչվում է Ազգային ժողով։ Ազգային ժողովն ունի 131 պատգամավոր, որոնցից 85 պատգամավոր ունի «Իմ Քայլ»-ը, 42 պատգամավոր ունեն ընդդիմադիր երկու ուժերը՝ ԲՀԿ և ԼՀԿ, և չորս անկախ

պատգամավոր։ Եւ արձանագրենք, որ օրենսդիր իշխանությունը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, այսինքն իշխող ուժին։ Գործադիր իշխանությունը՝ դա կառավարությունն է, կառավարությունը ես կասեի, որ 30-40% է իշխող ուժի տիրապետության տակ, որովհետև նախարարները, փոխնախարարները հիմնականում նշանակվել են իշխող ուժի կողմից, իսկ ավելի հին աշխատողները՝ բաժնի պետեր, վարչության պետեր, տարբեր կարգի աշխատակիցներ՝

աշխատում են շատ վաղուց, և շատ մեծ է հավանականությունը, որ նրանք որոշ ժամանակ հետո կարող են անցնել բարիկադի հակառակ կողմը։ Երրորդը՝ դա դա տական իշխանությունն է, որը պետք է վերացներ թավիշը։ Այսինքն, դա տական իշխանությունը պետք է լինի լրիվ անկախ, պետք է արտացոլի ժողովրդին, պետք է արտահայտի ժողովրդի շահերը։

Այն չպետք է սպասարկի որոշակի խմբակի, որոշակի խմբին, լինի դա իշխանական թե ընդդիմադիր։ Ցա վոք սրտի, մեր դա տական համակարգը կոռումպացված է, սպասարկում է որոշակի խմբակի շահեր, դրա վառ արտահայտությունն է բազմաթիվ մեր պար տությունները ՄԻԵԴ-ում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից սկսած մինչ այժմ,

որովհետև ՄԻԵԴ-ում պարտվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության դա տական իշխանությունը կայացրել է այնպիսի որոշումներ, որոնք վն աս էին Հայաստանի Հանրապետությանը, այսինքն, որոնք բխ ում էին որոշակի խմբի կամ խմբակի շահերից»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *