Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ մենք պատերազմում պարտվենք, քանի որ եթե հանկարծ հաղթեինք, Նիկոլի տեղը կպնդանար, իրենք այլևս չէին կարող դիմադրել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Ես Նիկոլին դեռ կողմ եմ, բայց եթե Նիկոլն այսպես շարունակի, դեմ եմ լինելու: Գիտես ինչ, միայն փողոցները ասֆալտապատելով չի էլի, սրանք մանր բաներ են, ծրագիր պետք է լինի, այնպիսի ծրագիր՝ որպիսին ունեն, օրինակ, մեր թշնամի ադրբեջանցին եւ թուրքը։ Նրանք շատ կոնկրետ մեծ ծրագիր ունեն ու գնում են այդ ծրագրով առաջ»-, նշել է բանախոսը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն հայրենիքի վրա պոկեր է խաղում, և այստեղ պետք է լինեն կտրուկ քայլեր ու գործողություններ: «Դավաճանե՞լ են, բռ նի գյուլլի, արա՛, մի տարով Ստալին դարձի, բայց այսպես չի՛ կարելի շարունակել»,- նշել է Ծատուրյանը: Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության մի շարք այլ թեմաների ևս:
Ես ուզում եմ միայն մի բան ասեմ, պիտի մաքրվի էս երկիրը, մինչև չմաքրվի, էս դավաճաբններից, երկիրը պղտորողներից, ոչինչ չի ստացվի: Ոչ թե թավշյա զիբիլ, հերիք ա, հոգնեցինք: Արարատ Միրզոյանին ծե ծում են, դրանց նստացնում են, հետո իրենց իրավաբանները հանում են:
Դավաճանության խարանը Նիկոլ Փաշինյանի վզին փաթաթում է ընդդինությունը: Ամեն ինչ վաճառված է շատ վաղուց, նոր չի վաճառվել: Վաճառվել է դեռևս նախկինների օրոք: Էդ 7 շրջանը, որ ստորագրված էր, որ պետք է հանձնեն, վաղուց կար: Ես զգում եմ, որ էս ընդդիմությունը ամեն ինչ արեց, որ մենք պարտվենք, ինչի՞…
որովհետև, եթե հանկարծ մենք հաղթեինք, Նիկոլի տեղը կպնդանար ու էլ չէին կարող դիմադրեին: Բայց էլի եմ ասում, եթե էսպես շարունակեց Նիկոլը, ես նրան դեմ կդառնամ: Ես առայժմ պաշտպանում եմ Փաշինյանին, որովհետև ընդդիմությունը շատ ավելի զզվելի է: Մանրամասները՝ տեսանյութում: