Նիկոլին դեմ եք, թե կողմ, սիրում եք, թե չեք սիրում, դա ձեր իրավունքն է` ձեր տեսակետը: Սակայն, իրականում զզվելի է, երբ… Դավիթ Մելիքյանի գրառումը

Դավիթ Մելիքյանը գրում է. Նիկոլին դեմ եք, թե կողմ, սիրում եք, թե չեք սիրում, դա ձեր իրավունքն է` ձեր տեսակետը:

Սակայն, իրականում զզվելի է, երբ հրճվում, հպարտանում եւ ցնցվում եք, անխնա տարածում օտարի կոշտ արձագանգը, մեղադ րանքները, որը ուղղված է մեր երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարին:

Ռուսաստանը մեր դաշնակիցն է հարց չկա, բայց մեր հայրենիքը, մեր պետությունը Հայաստանն է եւ անկախ ձեր անձնական ցանկություններից ու շահերից, ղեկավարն էլ Նիկոլն է:

Իսկանդարագետ եւ իսկանդարացավ կպածներ, ռուսը հիմա իր ծախած զե նքի վարկանիշը չգցելու համար, բնական է լիքը հաչ ացող շուն է քսի տվել, սակայն խնդիրը այլ տեղ է, գուցե ավելի շատ սկսենք հետաքրքրվել, թե իրականում ինչ է կատարվել?) իրականում ինչու իր նպատակին չի ծառայել իսկՅԱՆդարը:

Գուցե հիշենք որոշ շրջանակների տարածած թեզեր, թե էդ համալիրը օգտագործվել է Շուշիի ուղղությամբ, և հասկանանք, եթե նույնիսկ օգտագործվել է էդ ուղղությամբ, ապա Շուշիում այժմ ինչ հետևանքներ պետք է լինեին, հաշվի առնելով իսկանդերի հզորությունը, արդյոք համալիրը խնդիր չի ունեցել:?
Օտարամոլությունը միշտ էլ վտա նգի տակ է դրել ցանկացած պետականություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *