Դուդուկահար Արամ Ավետիքյանի հիանալի կատարումը անտարբեր չթողեց ռուսական «Минута Славы» նախագծի ժյուրիի անդմաներին․ արտասվում էր ողջ դահլիճը

Դուդուկ կամ Ծիրանափողը հայկական փողային գործիք է, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև կովկասյան ազգերի կենցաղում: Օգտագործվում է

թե՛ մենակատարային ու թե՛ անսամբլային ձևերով (մենակատար և դամ պահող դուդուկներ ու դհոլ): Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ասել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագը ինձ ստի պում է լ աց լինել»: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչ հայկական արքայից

արքա Տիգրան Մեծի ժամանակները։ Տիգրան Մեծը կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ. : էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի կարծիքով՝ Այն [դուդուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչև մեր օրերն, ու հայկականության խորհրդանիշն է

համարվում։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերեն լեզվի յուրահատկությունների փոխանցումն է։ 2005 թվականին հայկական դուդուկի նվագը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային

ժառանգության գլուխգործոց է ճանաչվել։ Այսօր Ձեզ ենք ուզում ներկայացնել մեր տաղանդավոր հայրենակցի հրաշալի կատարումը ռուսաստանյան մրցույթում, ներկաները հուզվել էին նրա նուրբ և շշմեցնող կատարումից։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *