Որդիս ինձ պարտադրել է, որ ես ավելի բարոյական ու ավելի մարդ ապրեմ, քանի որ… Կարեն Մկրտչյանի ԲԱՑԱՌԻԿ հարցազրույցը, որը պետք է դիտի յուրաքանչյուրը

Հասարակությունը գիտեք ինչ ունի, էն, որ «ես էս հողի վրա մեռ նեմ, էս հողի վրա հայի ար յուն ա թափվել»։ Դա ասելու համար պետք չի։ Էդ նույն ասողը քաղաքում քայլում ա, նենց ա մի հատ թք ում քաղաքի էդ սիրուն մայթին, որ մարդիկ

են գնում, սիրահարներ են գնում, աղջիկ, մայր քայլում են, դրսից մարդ ա քայլում։ Չես հասկանում՝ էս մարդը այժմ էս քաղաքինն ա, թե էս քաղաքինը չի։ Հիմա ինքը հայ ա, թե հայ չի, հիմա ինքը ղուրբան ըլնում ա էդ ար յուն թափողին, թե թք ած

ունի էդ հողի վրա։ Չի բռնում։ Էդ էլ գալիս ա նրանից, որ մենք չենք կողմնորոշվում վերջը մենք մեր էթնիկով ենք ապրում, թե քսանմեկերորդ դարին համահունչ։ Էթնիկ երկրները էդ պռոբ լեմը միշտ ունեն…

Եթե ինչ-որ մեկը ուրիշի հաշվին հաց ա ուտում, ինքը էդ չի մարսելու։ Եթե ինքը մարսի էդ, իրա երեխեն չի մարսելու։ Փչանալու ա էդ գենը, ազնվությունը, մաքրությունը փչանալու ա։

Չեմ ցանկանում խոսամ կո րուստների մասին, էդ պիտի բոլորը հասկանան, ես ապ շում եմ, որ չեն հասկանում։ Ո՞նց չեն հասկանում ինչ ա նշանակում, ասենք զինվոր թաղելը։ Ո՞նց չեն հասկանում, որ էսօր զինվոր կա, որ հլը հողին չի հանձնվել։ Էդ ո՞նց կարելի

ա չհասկանալ։ Կապ չունի ինչի վերաբերյալ ա խոսքը, կապ չունի ոչ մի բան, առաջնայինը, առաջնակարգը, բա րոյականը, ո՞նց կարելի ա չհասկանալ։ Հլը ող բացող մարդիկ կան։ Բոլորը, ովքեր չեն

ապրում, մեր հետ չեն եւ չապրեցին նրա համար, որ մենք ապրենք, մենք իրավունք չունենք նրանց դա վաճանելու, նրանք չեն ապրում, որ մենք ապրենք, մենք ի՞նչ իրավունք ունենք չապրելու։ Պիտի ապրենք, ուղղակի պիտի հասկանանք ինչի ենք ապրում։ Հարցրազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *