Այս մարդիկ ատում են ժողովրդավարությունը։ Սրանք կատաղի դեմ էին ընտրություններին, հիմա միացել են ու ուզում են, որ… Լևոն Շիրինյան

Factor TV-ի զրուցակիցը «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդներից Լևոն Շիրինյանն է -Պարո՛ն Շիրինյան, Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ եւ չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։

Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու»։ Նա նաև քաղաքական բարեփոխումներ է խոստանում կատարել։ Նա իշխանություն վերցնելու նպատակ է դրել, կարո՞ղ է ընտրություններով հասնել այդ նպատակին։ -Մենք հիշենք Հիտլերի հաղթարշավը մինչև Ստալինգրադի, Մոսկվայի տակ լավ ջախջախվելը, Հիտլերը դեռ չէր պարտվել, բայց

ջախջախվեց, չէ՞։ Ուրեմն՝ նույնիսկ Նապոլեոնը, ում հանդեպ համաշխարհային համակրանք կար, Վաթեռլոյում գլխովին ջախջախվեց։ Այնպես որ, այս մարդկանց ընդհանրապես՝ ձևական տրամաբանության շրջանակներում մտածելը խորթ է, իներցիոն ինչ-որ բաներ են ասում։ Եթե այսպես չի եղել, դեռ չի նշանակում՝ այդպես չի լինի։ Սա

ձևական տրամաբանության կանոն է։ Սրանց խորհուրդ եմ տալիս հայերեն մտածել, հայերեն խոսել, մեկ մեկ էլ Դավիթ Անհաղթ կարդալ՝ հասկանալ, թե իրենց մեծերն ինչպիսի տրամաբանական ուսմունքներ են զարգացրել։ Կրկնեմ՝ եթե այսպես չի եղել, դեռ չի նշանակում՝
այդպես չի լինելու, ինքը չի անցնելու։ Բայց էստեղ ինչ

է պետք։ Իշխանությունը պարտավոր է․․․ ես հատուկ ասում եմ նաև Անվտանգության ծառայության աշխատակիցների և ոստիկանության համար՝ հայրենիքը վտա նգի մեջ է, պետականության կոր ստի և Հայաստանը խուտորի վերածելու, խունտա առաջացնելու վտա նգի առաջ է։ -Ինչպե՞ս է պետականության կորստի վտ անգը դրսևորվում։

-Չեք տեսնու՞ւմ՝ Շոյգուն հայտարարում է, որ իրենք թուրքերի հետ Արցախում փայլուն օպերացիա իրականացրին, կարծեմ՝ վերջերս արտահայտվել է նաև Զատուլինը՝ մեր ժողովրդի «ջերմ բարեկամը», սրանք մեղադ րում են ՀՀ-ի ղեկավարությանը պատերազմ սկսելու մեջ։ Աբսուրդ է չէ՞, Շոյգուն

ասում է՝ թուրքերի հետ փայլուն օպերացիա իրականացրինք, նա ասում է՝ Ռուսաստանն է․․․ լսե՞լ եք այդ ուղղությամբ խոսակցություն իրենցից։ Երկրորդը՝ ժողովրդավարության մասին նրանցից մեկը խոսո՞ւմ է։ -Ռոբերտ Քոչարյանը խոստանում է քաղաքական բարեփոխումներ իրականացնել։ -Քաղաքական բարեփոխումները կարող են հետընթաց լինել, ասենք՝ առաջացնեն լատինամերիկյան մի խունտա, քաղաքական

բարեփոխումը չափավոր է։ Ուղղակի էսպես՝ հիշեք Հիտլերին ու իր քաղաքական ուղեգիծը, դա ո՞րն էր՝ ատելություն ուներ ժողովրդի և ժողովրդավարության նկատմամբ։ Այս մարդիկ ատում են ժողովրդավարությունը։ Սրանք կատաղի դեմ էին ընտրություններին, հիմա միացել են ընտրություններին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *