Հայ, դիմում եմ քեզ … Հունիսի 20-ին գնա´ ընտրության: Գնա ու ընտրիր խղճիդ թելադրանքով, բայց Հիշի´ր հետևյալը… Սեյ Յայլախանյան

Սեյ Յայլախանյանը գրում է. Հայ, դիմում եմ քեզ … Հունիսի 20-ին գնա´ ընտրության: Գնա ու ընտրիր խղճիդ թելադրանքով, գնա եւ ընտրիր քո գիտակցության մեջ պատկերացնելով վաղվա Հայաստանը: Հիշի´ր մութ ու ցուրտ տարիները(եթե ապրել ես էտ տարիներին), հիշի´ր հոկտեմբերի 27-ը, հիշի´ր, որ քո երկրում կառուցված բոլոր արժեքավոր ու ստրատեգիական

ենթակառուցվածքները վաղուց արդեն քոնը չեն, չեն ծառայում քո երկրին ու ժողովրդին, հիշի´ր մարտի մեկը, հիշի´ր ապրիլյան պատե րազմը, հիշի´ր ամենաթողությունն ու արհամարանքը քո ժողովրդի նկատմամբ, հիշի´ր քեզ գաղթի ճամփան ցույց տվողներին, մոնոպ ոլիստներին, հիշի´ր տոնը խանգարողներին, գլխին բամփողներին, հիշի´ր

թավշյա, ոչ բռ նի Տեղափոխությունը, հիշի´ր արցախյան երկրորդ պատե րազմը, հիշի´ր պատե րազմում մարտիրոսված մեր տղերքին ու խեղված ճակատագրերով մարդկանց ու զի նվորներին, հիշի´ր սեպտեմբերի 27-ն ու նոյեմբերի 9-ը, հիշի´ր գե րիներին ու անհետ կո րածներին, հիշի´ր

հարսանիքներին կես ժամանոց սալյուտ խփողներին, հիշի´ր մինչև վերջ գնացողներին, հիշի´ր իսկապես մինչև վերջ գնացողներին ու … նայիր քեզ, ընտանիքիդ, քվեախցիկում դու ես ու քո խիղճը, դու ես ու քո հետագա կյանքը:

Տեր կանգնիր քո ձայնին, գնա ընտրության: Եթե չես սատարում ոչ մեկին, մի ընտրիր, բայց մասնակցիր ընտրությանը: Պարտադիր չէ լինել էսինչական կամ էնինչական, պարզապես կարելի է չընտրել ոչ մեկին, բայց գնալ ընտրության` պարտադիր է:

Հավատա, մեջքդ ուղղելու, գործին կպնելու, ապրելու համար պիտի ինքդ գիտակցես, որ պահն է լրջանալու ու հասկանալու, որ հույս պիտի կապես միմիայն քեզ հետ, քանզի այլընտրանք չկա, որովհետև իրական

ուժը մարդն է, այսինքն` դու, որ կրելու համար ամենևին էլ պետք չէ վաճառվել սրան կամ նրան, մուրճ ու մանգաղ նվիրել, որովհետև ապագա կա միմիայն այնտեղ, որտեղ դու անկեղծ ես ինքդ քեզ հետ: Ինչ ընտրություն էլ անեք, արեք խղճով, որ ճիշտ լինեք, գոնե ինքներդ Ձեր առաջ.
Շնորհակալ եմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *