Հունիսի 20-ի ընտրություններով ոչինչ չիավարտվում, ամեն ինչ նոր է սկսվում: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք, դուք… Սուրեն Սահակյանի ԿԱՐԵՒՈՐ կոչը հայ ազգին

Սուրեն Սահակյանն իր էջում գրել է. «Հունիսի քսանի ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ամեն բան նոր է սկսվում: Այդ երկար և դժ վարին ճանապարհը մենք միասին ենք անցնելու: Անկախությունից ի վեր մոտ երեք տասնամյակ մեզ դրել են դաժան երկընտրանքի առջեւ՝ հաց, թե՞

արժանապատվություն: Հասարակությունը սրա դեմ պայքարել է, որքան ներել են իր ռեսուրսները: Շատերը կոտրվել են ու հեռացել, սակայն 2018 թվականին մեր ընտրությունը միանշանակ էր, մենք ընտրել ենք արժանապատվությունը: Հասարակության այդ ամբողջ էներգիան մս խվեց ամենաանփառունակ ձեւով: Ու այսօր հին ու նոր

ձախողակ ուժերը նորից քվե են մուրում ձեզնից: Նրանք հաշտ չեն հանրության հետ: Նրանց կուտակած անօրինական հարստությունը, գործած համատեղ մեղքերը ծա նր կշռաքարի պես կապված են նրանց ոտքերից: Հան ցագործները միշտ վերադառնում են հան ցանքի վայր: Այս կարճ քարոզարշավը ցույց տվեց, որ քաղաքականությունը

մենաշնորհած նախկին և ներկա քաղաքական ուժերը ձգտում են իրենց պես դարձնել նաեւ հանրությանը, ուզում են ջնջել բա րոյականության բոլոր նորմերը, սրբությունները, արժեքները եւ վերածել մի կտոր հացի համար իրար հո շոտելու պատրաստ նախամարդկանց: Մեր խնդիրն է այս քվեարկությամբ ապացուցել, պարզապես գոռալ, որ

մենք արժեքներից և բա րոյականությունից զուրկ հանրույթ չենք: Քարոզարշավի վարքաբանությունը ցույց տվեց, որ եթե դու ընտրում ես մինչ օրս կառավարած որեւէ ուժի, դու ակամայից ճանապարհ ես հարթում բա խումների համար: Մեր ուղերձը մեկն է, ձեր քվեով դուք կարող եք կանխել վերահաս

աղ ետը: Միասին մենք կարող ենք ճեղքել ներկայիս փակ քաղաքական համակարգը, դուռ բացել փոփոխությունների և նոր քաղաքական մտածողության համար: Դա հնարավոր կդառնա, եթե դուք ազգային ժողով գործուղեք սրանց զսպող ուժերի, որոնք կհակակշռեն ատե լության և վր եժի քաղաքական մտածողությունը: Պատ երազմում

ընկած մեր եղբայրներն իրենց կյանքը զո հել են հանուն ավելի լավ ՀՀ-ի: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք՝ Դուք քվեարկում եք նաև նրանց փոխարեն: Ուրեմն մենք պարտավոր ենք պատկերացնել՝ ինչ ՀՀ-ք համար են նրանք զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Քվեարկելիս լսեք նրանց հազարավոր ձայները»: Սուրեն Սահակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *