Անչափ հուզիչ և հայեցի կատարում… «Զինվորի երգը». Երգում է լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը

Սարինե Սաղերյան , ավելի հայտնի է որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի է։ Սարինա Քրոսը լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS

RE PAIDIA” հեռուստաշոուին մասնակցելուց հետո, Ուր հույն երաժիշտներ Կոստանտինուս ու Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ», արաբական եւ հունական երգերը, որոնք էլ մեծ տարածում են

գտել հատկապես Հունաստանում, ՀՀ-ում եւ Լիբանանում՝ տարբեր սոց-ցանցերում հավաքելով ավելի քան տասը միլիոն դիտում : Սարինան 2017 թվականի ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի

հատուկ հյուրն էր, ուր կատարեց 8 երգ, ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ», «Դլե Յաման» , «Թամամ Աշխարհ» ու «Բինգյոլ» երգերը : 2017-ին հուլիս ամսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց ՀՀ։ Ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, դեռ վաղ տարիքից

Սարինան սիրել է երգը և երաժշտությունը։ Հայրը եղել է հայտնի լիբանանահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի թմբկահարը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նա ևս ընտրի երաժշտի ուղին։ Սարինայի գեղեցիկ կատարումը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *