Առանց խաչի եկեղեցի գոյություն չունի. Ինչու՞ եկեղեցուս գմբեթին խաչ չտեղադրեցիք, երբ…Գարո Փայլանը՝ թուրք նախարարին

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների Ժողովրդավարություն կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցու մասին մի շարք հարցեր է տվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին։ Ինչպես

փոխանցում է Պոլսի հայկական Ագոս պարբերականը, Փայլանը հիշեցրել է, թե եկեղեցու բացման արարողությունը կայացել է օգոստոսի քսանիննին, Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությամբ։

Փայլանն ընդգծել է, որ եկեղեցին վերականգնվել է պետական ​​միջոցներով, ու այն կծառայի որպես մշակութային կենտրոն, բայց հայ համայնքը կկարողանա իրականացնել մկրտություններ, հարսանիքներ և ուրիշ ծեսերը: Նրա խոսքով եկեղեցին, որտեղ նաև իր նախնիներն են կրոնական արարողություններ իրականացրել, վերաբացվեց ոչ թե

եկեղեցու, այլ մշակույթի ու արվեստի կենտրոնի կարգավիճակով, հայ համայնքի շրջանում անհանգստություն է առաջացրել։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը թուրք պաշտոնյային մասնավորապես հարցրել է․«Մալաթիայում գտնվող իմ եկեղեցուն ինչու՞ չկարողացաք եկեղեցի անվանել։ Մալաթիայում գտնվող իմ եկեղեցին ինչու՞

չվերականգնեցիք որպես եկեղեցի։ Ինչու՞ եկեղեցու ունեցվածքը չվերադարձրեցիք հայ համայնքին։ Իմ եկեղեցում ինչպիսի՞ մշակութային գործունեություն եք նախատեսում իրականացնել։ Առանց խաչի եկեղեցի գոյություն չունի։ Ինչու՞ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրեցիք։ Արդյո՞ք հայ քաղաքացիները ձեր թույլտվությունն են խնդրելու այն ծեսերի ու աղոթքների համար, որոնք նրանք կատարելու են սեփական եկեղեցիներում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *