Մայր, իմ սիրելի մայր, երբեք չտխրես, վերևից ամենօր հետևում եմ բոլորիդ… իմ ընկերների նման զпհը դարձա այս դшվադիր պшտերազմի, կուզեմ յուրաքանչյուրդ իմանաք, որ…Անմահացած Գևորգ Խաչատրյանի մասին

Արմինա Դովլաթբեկյանը գրում է. Ես՝ Գևորգ Խաչատրյանն եմ, ծնվել եմ 14.09.2001 թվականին, այո, կռահեցիք, այսօր իմ քսանամյակն է, ցավոք չեմ կարող տոնել նախորդ տոներիս նման։
Սովորել եմ 1994 թ. մարտիրոսված հերոս Արմեն Հովհաննիսյանի անունը կրող թիվ 194 հիմնական դպրոցում, բացի կրթությունից ստացել եմ հզոր մшրտական հոգի, ավագ դպրոցս ավարտելով ընդունվել եմ ԲՈՒՀ և ուսումս կիսատ թողնելով

զորակոչվել Բանակ, իմ հզոր ԱՐՑԱԽ, մեր հայրենիքի սահմանը պահելու, մեր մայրերին, քույրերին, մեր ընտանիքներին։ Ցավոք ես էլ իմ ընկերների նման զпհը դարձա այս դшվադիր պшտերազմի, կուզեմ յուրաքանչյուրդ իմանաք, որ մենք գնացել էինք ապրելու հանուն հայրենիքի, մենք

էլ ունեինք բազում երազանքներ ու նպատակներ և հերթով իրականացնելու էինք։ Կյանքներս կյանքերի համար, ուրեմն ապրեք պատվով այդ կյանքերի դիմաց, գնահատեք այն հնարավորությունը, որ ունենք հայրենիք, ամուր կառչեք մեր մայր հողին, այն շատ թանկագին է, մեր միսն ու արյունն է,

պատիվ ունեցեք բոլորի ծնողներին խորհին հարգանքով վերաբերվել, նրանք ամենաթանկն են վճարել։ Մայր, իմ սիրելի մայր, իսկ դու երբեք չտխրես, ես վերևից ամենօր հետևում եմ բոլորիդ, նեղվում եմ, երբ այդքան լալիս ես, գրկում եմ քեզ , զգա իմ ջերմությունը, խնդրում եմ, օրդ սկսիր

առաջվա նման, սկսիր նկարել քո գեղեցիկկտավները։ Այ հիմա կարթնանաս ու կգաս Եռաբլուր Պանթեոն, բայց ես երկնային թագավորությունում եմ, նայիր երկինք, ես այնտեղ եմ ու ասա բարի լույս որդիս, շնորհավոր երկնային քսան ամյակդ ու ես կջերնացնեմ քեզ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *