Պուտինը հրավիրում է Քոչարյանին, քանզի նա ուզում է գործ ունենալ իրեն հավատարիմ ուժի հետ։ Քոչարյանի այցին Մոսկվա հեղաշրջման նոր փորձ է հաջորդելու։ Ինչո՞ւ, որովհետև… Տիգրան Խզմալյան

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ․ –Պարո՛ն Խզմալյան, Ռուսաստանը երբեք չի թաքցրել Խորհրդային կարգերը վերականգնելու իր հեռահար ծրագրերը։ Դրանց ծա ռայելու նպատակով են ստեղծված ինտեգրացիոն միավորներ ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն։ Կարելի է ասել՝ օրերս Բելառուսը կուլ տալու հիմքը դրվեց՝ Պուտինը և Լուկաշենկոն համաձայնեցրին

Միութենական պետության քսանութ ծրագրեր, որոնք ինստիտուտների, քաղաքականությունների միաձ ուլումներ են ենթադրում։ Դուք տեսնո՞ւմ եք վտ անգ, որ օգտվեն Հայաստանի Հանրապետության թուլությունից ու նման պար տադրանք իջեցնեն։ -Հայաստանի հանդեպ կիրառվում է նույն մեկուսացումը, ինչ Բելառուսի նկատմամբ։ ՀՀ-ն մեկուսացված է բառի բուն իմաստով, ու

մեկուսացված է Արևմուտքի ազդեցությունից, Իրանի հետ հարաբերություններից՝ նույնիսկ այդ չա րաբաստիկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որ դարձել է մեր գլխավոր գլխացավը, դա էլ այդ մեկուսացման պրոցեսն է։ ՌԴ-ի կողմից կլանման ճանապարհին մենք կանգնած են հերթում 1-ինը, սակայն չպիտի մոռանանք երկրորդ իրավիճակը․ սա ո՛չ միայն դրսի վտ անգ է, այլև ներսի վտ անգ է, քանի որ Հայաստանում կան

բազմաթիվ կառույցներ՝ մի ամբողջ սարդոստայն, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ -Ո՞ր ուղղությամբ են աշխատում այդ «սարդոստայնները»։ -Աշխատում են ՌԴ-ի կողմից Հայաստանի կլանման ուղղությամբ ու ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք պետական հեղաշրջման փորձի շեմին։ Ես չեմ ասում՝ պետական հեղաշրջման շեմին, սակայն փորձը լինելու է շատ մոտ ապագայում,

քանի որ այդ փորձը տա պալվել է ընտրությունների ժամանակ, ու հիմա կրկնվելու է այդ փորձը։ -Ինչո՞ւ եք այդ եզրահանգմանը եկել։ Եթե Լուկաշենկոն Միութենական պետության գաղափարին վերջնականորեն եկավ ու 28 ծրագիր վավերացրեց Ռուսաստանի հետ՝ ներքաղաքական բավականին սու ր լար վածությունից, պատ ժամիջոցներից հետո, ուրեմն ՀՀ-ում այսօր շիկացած ներքաղաքական դաշտ չկա՝ չենք տեսնում ցույցեր, խժ դժություններ Երևանի փողոցներում։-Կտեսնենք ցույցեր։ Մենք

տեսել ենք ցույցեր՝ այդ «17» կոչված ակնթարթները փակել էին Բաղրամյան պողոտան, ու լսում ենք, որ դա շուտով կկրկնվի։ Եթե այդ խնդիրը կարծես թե փարատվեց ընտրություններով, այժմ Փաշինյանը թուլացած է աննախադեպ, ու հետևողական աշխատանք է տարվում ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի օգնությամբ ՀՀ-ում քա ոս ստեղծելու, իշխանության հանդեպ բացարձակապես «զզ վանք» ստեղծելու աշխատանքը ստացվում է օրեցօր,

ինչը մենք դա տեսնում ենք։ Այս պահով՝ Փաշինյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում՝ նրան չէին վստահում Ռուսաստանում, հիմա ավելի քիչ են գնալով վստահում Արևմուտքում ու քչերն են վստահում ՀՀ-ում։ Մեկ տարի առաջ դա այդքան չէր։ -ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի առաջնորդ, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու Ռուսաստանի

Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանը ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Տեղեկությունը հաստատել է երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողը․ «Սիրով ընդունել ենք հրավերը, ու Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասել է նա։ Ի՞նչ թեմաներ կքն նարկեն Քոչարյանը և ռուսները,

ո՞րն է այցի իրական նպատակը։ -Պուտինը, կանչելով Ռոբերտ Քոչարյանին, ՌԴ իշխող կուսակցության համագումարին․․․ դա ցուցադրական մար տահրավեր է, ՌԴ իշխող կուսակցությունը կանչում է ոչ թե ՀՀ իշխող կուսակցությանը, այլ՝ Հայաստանի երկրորդ ընդդիմադիր կուսակցությանը, որը տեխնիկապես կարող է գրա վել առաջինի տեղը։ Պուտինը հրավիրում է Ռոբերտ Քոչարյանին, նա ուզում է գործ ունենալ իրեն հարմար, հավատարիմ

ու իրեն միանգամայն հասկանալի ուժի հետ։ -Ի՞նչ է հաջորդելու Քոչարյանի այցին Մոսկվա։ -Հաջորդելու է հեղաշրջման նոր փորձ։ Մենք նկատում ենք, որ այս խորհրդարանհ այլևս կենսունակ չէ՝ ես դա առաջին օրվանից եմ ասել։ Էստեղ շատ մեծ վտ անգ է և պետք է ոսկերչական ճշգրտությամբ վարվել։ Ինչո՞ւ, քանի որ տա պալելով հենց հիմա Փաշինյանի իշխանությանը, ՀՀ-ի հասարակությունը

պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկապես ստանալու ենք տրանսֆորմացում՝ 1-ին ուժին փոխարինելու է 2-րդը, 3-րդ, 4-րդ ուժերով։ Մնում է միայն միայն հիշել, թե ովքեր են այդ ուժերը ու կհասկանանք՝ ինչ ճանապարհով է Մոսկվան գնալու հիմա։ Չի բացառվում նաև ուժային միջամտություն՝ Ադրբեջանը միշտ պատրաստ է դրան։ Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *