Հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ գրառում եմ անում պատերազմի վերաբերյալ, ներեցեք մարդիկ… Սա նկար ա էն մասին, որ … Տարոն Ղազարյան

Տարոն Ղազարյանը գրում է. Հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ գրառում եմ անում պատերազմի վերաբերյալ, ներեցեք մարդիկ։
Էս նկարը հոկտեմբերի երկուսին ա արվել, Ջաբրայիլի խրամատներում։ Սա նկար ա էն մասին, որ մենք հաղթելու ենք։ Սա նկար ա էն մասին, որ կռվ ի ժամանակ եթե ունես մի աննշան վախ(էլ չեմ ասում մեծ վախ), դա առաջին իսկ վայրկյանից

անցնում ա, քանի որ ո՛չ նահանջի մասին ես մտածում, ո՛չ քո սեփական կյանքի, այլ միակ մտածմունքդ էն մարդիկ են, որոնց թողել ես եւ էն ծննդավայրը, որտեղ մեծացել ես։ Վաղը պատերազմի մեկ տարին ա։

Հարգելի սիրելիներ, խնդրանքս ա Ձեզ, եկեք հարգելով պատերազմի բոլոր զո հերի հիշատակը՝ փորձենք մի փոքր փոխվել, փորձենք ավելի լավը դառնալ, փորձենք բարի լինել, փորձենք իրար չնեղացնել, չվիր ավորել, փորձենք իրար կամենալ…

Խնդրանքս ա Ձեզ, որ ուրիշ ձև ապրենք, որ անենք մեզնից կախված ամենահնարավորն եւ անհնարը, որպեսզի լավ հայրենիք ունենանք, որպեսզի ծաղկող հայրենիք ունենանք։

Չծիծաղեք իմ ցանկությունների վրա։ Մեզնից կախված ցանկացած քայլ անելու դեպքում, մենք մեծ օգնություն կցուցաբերենք դեպի հայրենիքը, սկսած՝ աղբը փողոցում չգցելուց, վերջացրած հայրենիքի համար զե նք վերցնելով։

Հայեր ջան, հարազատներ ջան, եկեք ոչ թե սգ անք պատերազմի մեկամյակի առթիվ, այլ փորձենք ընկած տղեքի հետնորդների համար հզոր, գեղեցիկ ու ծաղկող հայրենիք կառուցել։ Ախր էնքան քիչ բան ա պետք դրա համար, եկեք փորձենք։

Ու հիշեք, թե ինչ միասնական էինք պատերազմի ժամանակ, ինչքան էինք պատրաստ իրար օգնել, զինվորին օգնել։ Եկեք միշտ իրար օգնենք ու միշտ իրար կամենանք, ախր դա էնքան պրիմիտիվ մարդկային բաներ են, որ դրա համար պատերազմներ պետք չեն։ Գրկում եմ բոլորիդ, ախր ամեն ինչ լավ ա լինելու, ախր ամեն ինչ էնքան լավ ա լինելու ես Ձեր ցավը տանեմ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *