Երբ Սենոյիս տարան Ղարաբաղ, ես ուզում էի գնայի, կանգնեի մեքենայի դիմաց ու չթողնեի՝ որդուս տանեին։ Բայց իմ Սենոն չթողեց, նեղացավ, ջղայնացավ , ասեց… Մարիա Երկանյան

Մարիա Երկանյանը գրում է. Սեպտեմբերի 27
Դա ժան օր։ Այս օրը կմնա մեր հուշերում որպես երկրորդ ցեղաս պանություն։ Սեպտեմբերի 27֊ից սկսած 44 օրյա դա ժան պա տերազմը խլեց մեզանից հազարավոր կյանքեր, հազարավոր որդիներ, ամուսիններ, եղբայրներ, հայրեր, քեռիներ
և հորեղբայրներ։ Այս օրը դարերով կհիշեն, կգրեն ապագայում պատմության գրքերում, ու այս օրը կապրի դարերով։

Բայց մենք չենք լինի, ոչ մեկ չի հիշի բոլոր Հերոսների անունները, դեմքերը, ո՛չ մեկ չի ճանաչի հասարակ շարքային զինվորներին դեմքերով, ո՛չ մեկ չի զգա այս օրերին անցկացրած ծնողների ցավը։ Ո՞վ գիտի թե ինչպես է մղ կտում մոր հոգին ցավից, ի՞նչ է կատարվում որդեկորույս ծնողի հոգում։

Աստված ոչ անի, որևէ մեկը զգա այդ ցավը։ Մենք որդեկորույս մայրերով դարձել ենք դերասաններ, դերասանների նման խաբում ենք որ լավ ենք, ամեն ինչ նորմալա, փողոցում քայլում ենք գլուխներս բարձր, իբրև բան չի եղել, թաքնվում ենք որ խղճուկ հայացքներից խուսափենք, որովհետև մենք ուղղակի

որդի չենք կորցրել ,մենք հերոս որդիներ ենք կորցրել, մեր 18֊20 տարեկան, դեռ կյանքում ոչինչ չտեսած, անարատ ու անմեղ որդիները առանց դավա ճանություն զգալու, խիզախորեն զե նքերը բռնած ձեռքներին, գլուխները բարձր, առյուծի կաթ խմած` մեկնեցին պա տերազմ որ թուրք չմտնի Հայաստան, որ Հայոց հողերը պաշտպանեն ,որ

տանը մնացած յուրաքանչյուր մարդ, գլուխը հանգիստ բարձին դնի։ Մեր որդիները չգնացին միայն մայրերին ու իրանց ընտանիքը պաշտպանեն, այլ բոլորիս։ Մեր Հերոս տղերքը վախը կորցրած, ինչ ասես տեսան պա տերազմի դաշտում։ Թուրք շա ն որդիները ինչ ասես արեցին մեր Հերոսների գլխին, բայց մեր տղերքը` մեր քաջերը` Հերոսաբար

մինչև վերջ պա յքարեցին։ Ո՞վ գիտեր որ այդքան ար յուն թափվելուց հետո, մենք մեր հողերնել կտանք թուրքի լա մուկներին ,մեր որդիների տաք արյունը դեռ չսառած։ Ո՞վ գիտեր որ` դա վաճան թուրքը մեր մեջ է ապրում: Ո՞վ գիտեր։ Այդ Հերոսներից մեկն էլ իմ որդին էր, իմ Սենոս, իմ մինուճար որդին` Սենո Շահենի Երկանյանը։

Սենոս էլ խոստացավ որ մեզ մենակ չի թողնի` բայց թողեց։ Երբ այս չարաբ աստիկ պա տերազմը սկսվեց, ու Սենոյիս տարան Ղարաբաղ ես ուզում էի գնայի, կանգնեի մեքենաի դիմաց, ու չթողնեի որդուս տանեին։ Բայց իմ Սենոն չթողեց, նեղացավ, ջղայնացավ , ասեց֊

֊ Մամ ջան,դու գժվել ե՞ս, ի՞նչ ես խոսում, մտածի հետո ասա ես չգնամ, մյուսը չգնա, հետո՞, ո՞վա գնալու մեր հողերը պահելու, բա որ չպահենք հողերը Արցախում, վաղը թշնա մին մեր դուռն էլ կծ եծի, հասկանում ե՞ս։ Մամ ջան, մինչև հիմա դու ես անքուն գիշերներ անցկացնելով պահել մեծացրել ինձ, սովորացնում էիր որ` տղեն պետքա բանակ

գնա ,պատերազմում պետք է պայքարես քո հողի համար ,ընկերներիդ պետք է պաշտպանես, ոչ թե միայն քո գլուխը պահես։ Ես տենց եմ մեծացել դու ես ինձ սենց դաստիրակել ,ու հիմա ինձուզում ես հետ պահե՞ս։ Մամ ջան հավատա,: մենք կհաղթենք, մեր դրոշները կխփենք մեր ուզած տեղը, ու հպարտ հետ կգանք, հավատա։

Հիմա հոգիս ցավումա, ոչինչ չեմ զգում, ինձ համար` ինչպես և 1000 ավոր որդեկորույս մայրերի համար, սաղ սև ու սպիտակա սուտ են գույները, սուտ է ամենը։ Պատերազմն անցավ, շատերը արդեն 1 տարին նոր է լռացել մոռացան։ Դեռ շուտվանից, դրսում սալյուտներ են տրա քացնում, բարձր երաժշտությունը միացրած, մեքենաները փողոցներով

վեր ու վար են անում, շատ դեպքերում պատուհանս փակում եմ որ չլսեմ։ Եռաբլուր գալիս են մեր աղջիկները կարճ շորտերով, պոռտաբաց, ման են գալիս ,նայում ու գնում։ Ոչ ոք չի հասկանում թե ի՞նչ կատարվեց։ Մի ժամանակ Ռուսաստանում Հայերին հարգում էին, Տաջիկներին ձեռ առնում։ Հիմա Հայը Ռուսաստանում դարձել է Տաջիկ, սկ Տաջիկը Հայ ։Ու՞ր կորավ Ազգս, ու՞ր կորավ Հայի թասիբը ,ի՞նչ կատարվեց, կործ անվեց Հայրենիքս, կոր ծանվեց

Հայ ազգս, մարդկանց մեջ ատե լություն է, բարի ու թախծոտ Հայի աչքերից դա ժան կր ակ է թափվում։
Ա՜խ Աստված իմ, հետ բեր Հայրենիքս, փափկեցրա Հայ ազգիս սրտերը, միևնույն է երջանկություն էլ չի տիրի ոչ մեկի սրտերում, գոնե թող խաղաղություն տիրի։ Օրհնիր Ազգիս, քանի լռիվ չեն կո րծանվել։
Երբ նայում եմ ահս ամենին, այս դաժանությանը, դա վաճանությանը` մտածում եմ, հոգիս ավելի է տակն ու վրա լինում

Սրա համա՞ր կորցրի որդուս, այն հողերը, որի համար որդիս զ ոհվել` տվին թուրքին նվեր, այն հողերը, որի համար հազարավոր որդիներ զո հվեցին, ու դեր հազարավորներն էլ չկան, թուրքնա պղ ծում։ Ինչ ամոթ է։

Ու հանուն ի՞նչի իմ որդին զ ոհվեց, հանուն ի՞նչի ու ու՞մ ես իմ որդու ձայնին պետք է կարոտ մնամ։ Ո՞վա հասկանում մոր ցավը, ո՞վ։ Ոչ մեկ, վերքը տիրոջն է ցավեցնում։Ցավում եմ, բայց դա ճիշտ է: Կներեք մեզ տղերք, կներեք որ մենք կանք, իսկ դուք Ո՛Չ։ ԿՆԵՐԵՔ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *