Սյունիքի համար կուրծք ծե ծող Աննա Գրիգորյանի ամուսինը կեղծ սնանկությա՞ն է գնացել՝ հարկերից խուսափելու համար. Civic.am

Civic.am-ը գրում է. Սյունիքի համար կուրծք ծե ծող Աննա Գրիգորյանի ամուսինը կեղծ սնանկությա՞ն է գնացել՝ հարկերից խուսափելու համար… Ազգային ժողովում Սյունիքի անվտանգությամբ խիստ մտահոգված, այս օրերին էլ Առուշ Առուշանյանի պաշտպանությունը ստանձնած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսինը, պարզվում է, հարկեր վճարելուց խուսափելու հետ մեծ սեր ունի։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պատգամավորի ամուսինը՝ Դավիթ Մելիքյանը, 2018թ.-ին, որպեսզի նաև խուսափի երեք թանկարժեք մեքենաների (Lincoln Town Car 2.5, Range Rover Classic 4.2 I, Renault) մոտ 3,5 միլիոն դրամ գույքահարկը

վճարելուց, մի քանի դատերի արդյունքում ճանաչվել
է սնանկ, թեև այդ մեքենաները առ այսօր էլ պատգամավորի ամուսնու հաշվեկշռում են և արտացոլված են նաև նրա հայտարարագրում։ Այդ թանկարժեք մեքենաներից մեկով, օրինակ, շրջում է հենց Աննա Գրիգորյանը։

Որքան էլ տարօրինակ է, նման թանկարժեք մեքենաներ տնօրինող Դավիթ Մելիքյանը զրո եկամուտներ ունի։ Հայտարարագրում պատգամավորի ամուսնու ֆինանսական միջոցների վերաբերյալ որևէ տվյալ չկա։ Սակայն միայն Դավիթ Մելիքյանի ֆեյսբուքյան նկարներից ճիշտ հակառակ տպավորությունն է ստեղծվում։ Civic.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *