Հորդորում եմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Իգոր Կորոտչենկոյին մասնավորապես փոխանցեք` որ նա… Հարություն Մկրտչյան

Հորդորում եմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին , ՌԴ-ում բոլոր հայկական կառույցների ղեկավարներին հենց այս պահին համապատասխան արձագանք տալ

Ալիեւների լա փամանից սնվող, հակահայկական գործունեություն ու ադրբեջանական լոբբինգ ծավալող ռուս լրագրող եւ ռшզմական փորձագետ Իգոր Կորոտչենկո կոչեցյալի արտահայտած մտքերին` կապված հայ առաքելական եկեղեցին ուղղափառ ուղղվածության փոխակերպելու «անհրաժեշտության» հետ ։

Ակնկալում եմ կայծակնային արձագանք բոլորիցդ` կապված այս խայտառակ, հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ու կրոնական զգացմունքները վիրшվորող հակահայկական արտահայտության հետ։
Եթե ամենաբարձր մակարդակով սրան հակադարձ արձագանք չեղավ `հայ ժողովրդի ցասումը ուղղվելու է ձեզ բոլորիդ։

Իգոր Կորոտչենկոյին մասնավորապես փոխանցեք` որ նա շատ փոքր ավազահատիկ ա, որ վերլուծություններ ու եզրահանգումներ անի աշխարհի առաջին քրիստոնյա երկրի ու ժողովրդի կրոնական նեղ պատկանելության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *