Հրաչյա Աճառյանին КГБ -ում հարցաքննելիս, քննիչը հարցրել է՝ քանի լեզու գիտի. Աճառյանը թվարկել է եւ քննիչը ամեն լեզվի դիմաց նշել է տվյալ երկրի լր տես. Երբ հերթը հասել է թուրքերենին, խնդրել է…

Աճառյանին КГБ-ում հարցաքննելիս, քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է ու քննիչը ամեն լեզվի դիմաց նշել է տվյալ երկրի լր տես։ Երբ հերթը հասել է թուրքերենին, խնդրել է._
Եթե խոնարհվել` միայն գիտելիքի ու հանճարի առաջ

ՀՐԱՇՔԸ ….Գերմանիայից ինչ-որ պատվիրակություն էր եկել, ու թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից եւ գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:
– Հայ եմ, զտարյուն հայ,– ասաց:

– Բայց դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ: – Պարզապես ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես պետք է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն:

Այս հանդիպումից 2 շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր

ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում: Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին: – Ներեցե՛ք,– նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,– պատահաբար ձեր արմատները մեր հողում չե՞ն ծլարձակել:

– Ո՛չ,– կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,– իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել: Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին ու հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր ու պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր

համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, անգամ քերականական մի քանի ուղղումներ կային բնագրում… Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: … Բայց ահա նորից զանգ… ճոխ

հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եւ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը մեկ թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ինչպես էր կարողանում այդ

բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա այնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը պարզապես ցնցված էին: Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, մեկը մյուսից իմաստալի կատակներ անում:

«Սա հրաշք է,– ասում էին:– Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»: Այդ հրաշքը մեր հանճարեղլեզվաբան Հրաչյա Աճառյանն էր… Շահեն Զաքարյան Պավել Հակոբյանի էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *