Չոր իրողությունը ՍԱ է։ Բոլշեւիկյան ՌԴ-ն հանուն բոլշեւիկացած Ադրբեջանի՝ Հայաստանից օկու պացրել է ԼՂ-ն, Զանգեզուրը եւ Նախիջեւանը… ի՞նչ է պետք հասկանալու համար, որ… Վահրամ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրել է.
Ի՞նչ լրջություն պիտի ունենա մի քննարկում կամ հեռուստաելույթ, որի անոնսն է․ ,,ՄԱԿ-ը ու Ազգերի Լիգան չեն ճանաչել Ադրբեջանի սահմանները,,։ Նախ, ՄԱԿ-ն է Ազգերի լիգայի իրավահաջորդը,

ուրեմն սկզբից հարկավոր է ասել, որ Ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջանի սահմանները։ Սակայն, ախր, էդ անտեր Ազգերի լիգան նաեւ Հայաստանի սահմանները չի ճանաչել, ասել է՝ գնացեք, ձեր մեջ պայմանավորվեք, եթե չստացվի՝ կմիջամտենք։

Սակայն ուրբաթը շաբաթից շուտ է եկել․ Ազգերի լիգայի էդ խորհրդատվությունից երկու ամիս հետո Ադրբեջանը բոլշեւիկացել է, 11-րդ բանակը մտել է Բաքու, հետո գրա վել Լեռնային Ղարաբաղը, մտել Սյունիք։ Ի վերջո 1920թվական, օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադ ադարի

համաձայնագրով ՀՀ-ի կառավարությունը ճանաչել է, որ ԼՂ-ն, Զանգեզուրը ու Նախիջեւանը բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից օկու պացվում են։ Քանի՞ անգամ նույն բանը կարելի է կրկնել․ բոլշեւիկյան ՌԴ-ն հանուն բոլշեւիկացած Ադրբեջանի անկախ,

Անտանտի կրտսեր դաշնակից Հայաստանից օկու պացրել է ԼՂ-ն, Զանգեզուրն ու Նախիջեւանը, հետո Նախիջեւանը ամբողջովին հանձնել է Ադրբեջանին, ԼՂ-ին շնորհել մարզային լայն ինքնավարություն, իսկ Զանգեզուրը՝ կիսել խորհրդային Ադրբեջանի ու արդեն խորհրդային դարձած ՀՀ-ի միջեւ։ Չոր իրողությունը

սա է։ Ի՞նչ եք պատեպատ ընկնում։ ՄԱԿ-ի Անվտա նգության խորհուրդը 1993թվականին Ադրբեջանի, տարածաշրջանի մյուս պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը միանշանակորեն պաշտպանող չորս բանաձեւ է ընդունել, դուք

մարդկանց էդ ինչու՞ եք ներշնչում, թե ՄԱԿ-ը չի ճանաչել Ադրբեջանի սահմանները։ Բա ի՞նչն է ճանաչել, Վիլսոնի քարտե՞զը, բա որտե՞ղ է էդ որոշումը, հանեք կոխեք ՄԱԿ-ի աչքը։ Չի կարելի, չէ՞ այդքան ծիծաղելի դառնալ։ Ձեզ չեք խղճում, ժողովրդին հարգեք, նրա զգացմունքների վրա ,,պոն տեր,, մի արեք, ամոթ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *