Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագե րիներին, հակառակ դեպքում… ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարգանքի արժանի քայլը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի քսանյոթին ստորագրած 2022 թվականի ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամար տության մասին։ Դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը

շարունակում է պահել շուրջ երկու հարյուր հայ ռազմագե րու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի գե րեվարված բոլոր անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքը հրապարակված է Կոնգրեսի պաշտոնական կայքում:

Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես.
Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռա զմական հար ձակում են սկսել Արցախի վրա
Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամար տության

ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագե րիների, պա տանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գե րության մեջ նրանց գտնվելը

Ադրբեջանական զի նված ուժերը դաժ ան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագ երիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռ նության և նվաստացման» Փաստագրված են Ադրբեջանի զի նված ու ժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զի նյալների կողմից կատարված մարդկության դեմ

հան ցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայ րագությունները Գե րիների և գե րեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձ գությունների և այլ դաժան վերաբերմունքի

Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագե րիներին և գերե վարված քաղաքացիական անձանց
Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի

խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագե րիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության

նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես. թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների

վերաբերյալ՝ զե նքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պա տժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախ տումների գնահատմամբ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական

ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռու մբերի և արգելված զի նամթերքի կիրառման վերաբերյալ՝ ԱՄՆ օրենսդրության կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախ տումների գնահատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից
մինչև 2020թ. նոյեմբերի 9-ն ընկած

ժամանակահատվածում Արցախի դեմ Ադրբեջանի հար ձակողական ռազ մական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զի նյալ ահաբե կիչների հավաքագրման վերաբերյալ՝ դրա հետ կապված՝ ԱՄՆ օրենսդրության, վար ձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայ քարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարավոր խախ տումների գնահատմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *