Դա, գուցե, Հայաստանի քարտեզը վերականգնելու վերջին իրական շանսն էր, Եվ, մի բան էլ․ ամեն հակահայ վայնասունից հետո փորձեք հասկանալ , թե… Նվեր Մնացականյան

Նժդեհի երազած Հայաստանը և դուք Կարող է անպատեհ հնչել, բայց Ալիևի հայտարարած պատերազմը Նժդեհին պետք է խրախուսել ու խթանել այնպես, որ այն ավարտվի առնվազն ինքնատիրապետման կորստով։ Այդպես, սովորաբար

լինում է նրանց հետ, ովքեր տառապում են ոչլիարժեքության բարդույթով, երբ ողջ-առողջ բախվում են վաղուց մա հկանացուն կնքած հերոսին, ու չգիտես, իրականում ով է ողջը, ով՝ մեռածը։ Լավ, բա հետո, երբ կավարտվի ալիևյան շինծու պաշտամունքի շրջանը, ինչ եք անելու պատմության

համար արդեն ժամկետանց այդքան արձանը։ Չեք տեսնում ՝ ինչ է կատարվում ղազախների կենդան կուռքի հետ, որը, թվում է արգելափակել էր նահանջի բոլոր դարպասները։ Բայց, ինչպես գիտեք, այդպես չի լինում․ պատմության դատաստանից չի խուսափել անհատի ոչ մի պաշտամունք, անգամ

դամբարանում դեռ զմռսած անհավատության սիմվոլը։ Այնպես որ, ամեն հակահայ վայնասունից հետո փորձեք հասկանալ ՝ ինչու դա չի սպառնում Գարեգին Նժդեհին․ պարզապես նա իրական է, ինչպես իրական է նրա պահպանած Զանգեզուրը,

ինչպես իրական կարող էր լինել նրա երազած Հայաստանը 1945-ին, երբ թուրքական զորքերը հայկական հողերից նահանջի հրամանի տակ էին ՝ Ժուկովին Ղարսում սպասելիս։ Դա, երևի, Հայաստանի քարտեզը վերականգնելու վերջին իրական շանսն էր, որի դեմ կարող էր կանգնել

միայն ատոմային շա նտաժը։ Եվ, մի բան էլ․ Նժդեհը, ի տարբերություն ձեր մու միաների, արձանապաշտության կարիք չունի․ բավական է նրան պահելը պարզ դասագրքերում, և, անպայման հայկական ենթագիտակցության մեջ, որպեսզի միջազգային զեկույցներում հայկական բանաձևեր քվեարկելիս գոնե հիշեք ՝ Նժդեհը ինչ էր ուզում անել, իսկ դուք ինչ եք անում․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *