Սեյրան Օհանյանն ասում է՝ Կուբաթլու չէ, այլ Սանասար… խոսքը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպի «թեմայի մեջ է»… պարզ էր մեկ բան…Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. Սեյրան Օհանյանն ասում է, թե Կուբաթլու չէ, այլ Սանասար: Թերեւս բոլորի համար պարզ է, որ խոսքը նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպի «թեմայի մեջ է»:

Հայկական վերնախավը ավելի քան քառորդ դար մնաց այդ երկվության մեջ՝ ներսում «Սանասար», դրսում՝ «Կուբաթլու»: Եւ ավելի քան քառորդ դար այդ երկվությունը դիտվել է իբրեւ հնարամիտ դիվանագիտություն ու ռազ մավարական

խորաթափանցություն: Դա այդպես կարող էր լինել, բայց դրա համար պետք էր մի ավելի պարզ բան. պետք էր, որ հայկական ռազմա-քաղաքական վերնախավի ներկայացուցիչների դղյակների առաջին հարկից վերեւ եղած բոլոր մնացյալ հարկերի բետոնը

գնար Սանասար: Գնար այնպես, ինչպես օրինակ Ուկրաինայում է գնացել շփման գիծ այնպես, որ ռուսական բանակը ահռելի ծանր գնով է կարողանում հաղթահարել պաշտպանական այդ բնագծերը:

Այլապես, Սանասար ասվել եւ գրվել է, ցավոք սրտի ընդամենը Երեւանում անձնական դղյակաշինությունը ու հարստությունը լեգիտիմացնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *