Հայազգի Սերգեյ Վարդևարյանը բուլղարական «Ձայնը» նախագծի բոլոր մարզիչներին ստիպել է պտտվել իր անկրկնելի կատարմամբ։ Հայ երիտասարդների հիասքանչ կատարումները

հիացնում են ոչ միայն Ռուսաստանի տարբեր նախագծերի բեմերը, այլ նաև Ուկրաինայի,
Բուլղարիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների։ Այդպիսի կատարումները գրավում են ոչ միայն հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին, այլ նաև նվաճում են երկրպագուների սրտերը։
Երաժիշտ Սերգեյ Վարդևարյանը ֆանտաստիկ ելույթ է ունեցել և «պայթեցրել» բուլղարական «Голос» նախագծի բեմը՝ ժյուրիի բոլոր անդամներին ստիպելով պտտվել։ Տղայի ողջ ելույթի ընթացքում մարզիչները պարել են,
ուրախացել Audioslave ռոք խմբի «Show me how to live» հիթի անզուգական կատարման տակ։ Իսկ մարզիչներից մեկը՝ կիթառահար և կոմպոզիտոր Իվան Լեչևը չի կարողացել նստած մնալ և զուգերգ է կատարել տաղանդավոր հայի հետ՝ կիթառ նվագելով։ Հանդիսատեսը պարզապես հիացած էր այդ հրաշալի ելույթից։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։