Լուսինեի հաղթական ելույթը, որ ստիպեց բոլորին ոտքի կանգնել!

Երգչուհի Լուսինե Հարությունովան, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի 4-րդ եթերաշրջանից, փայլուն մասնակցություն է ունեցել ռուսական «Ну-ка, все вместе!» շոուում՝ հիացնելով ժյուրիին։

Ելույթից առաջ նա պատմել է, որ 29 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ-մենեջեր, երաժշտական կրթություն չունի և նախկինում աշխատել է որպես գանձապահ շինանյութի խանութում։ Աշխատանքը համատեղել է երգի հետ՝ ելույթներ ունենալով բարերում ու ռեստորաններում։ Սակայն խանութի տնօրենը, զգալով կնոջ խանդը, ասել է, որ Լուսինեն չափազանց խարիզմատիկ է այդ աշխատանքի համար և առաջարկել է ազատվել։ Այդ պահին Լուսինեն որոշել է նվիրվել միայն երգին։

Նա «Ну-ка, все вместе!» նախագծում կատարել է Rag’n’Bone Man-ի «Human» երգը և ստացել 99 միավոր 100-ից՝ թողնելով անջնջելի տպավորություն։

Նրա ելույթից առաջինը խոսել է հայտնի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մասնակից Նադեժդա Գրանովսկայան.
«Լուսինե, ձեր կատարումը, ձայնի տեմբրն իսկապես ֆանտաստիկ է։ Ես ամբողջ մարմնով փշաքաղվեցի։ Անհավանական զգացողություններ պարգևեցիք։ Շնորհակալ եմ», – ասել է նա։

Leave a Reply