Ամալյա Մարգարյանը հայ փոփ երգչուհի և երգահան է, ծնվել է 1995 թվականի փետրվարի 10-ին Երևանում։ Նա հայտնի է դարձել իր մասնակցությամբ մի շարք միջազգային երաժշտական նախագծերում։
Ամալյան սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
2015 թվականին նա մասնակցել է ուկրաինական «Իքս Ֆակտոր» նախագծի 6-րդ եթերաշրջանին, որտեղ իր «Rise Like a Phoenix» երգի կատարմամբ մեծ ճանաչում է ձեռք բերել։ Նույն

թվականին մասնակցել է նաև ռուսական «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանին, որտեղ իր «Танцы на стёклах» երգի կատարմամբ անցել է «Կույր լսումներ» փուլը։ Ավելի ուշ Ամալյան մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին և երկրորդ եթերաշրջաններին՝ ներկայացնելով Հայաստանը։
Ամալյա Մարգարյանը ներկայումս բնակվում է Երևանում։ Նա ակտիվ է սոցիալական մեդիայում և ունի YouTube ալիք՝ «Amalka» անվամբ, որտեղ հրապարակում է իր կատարումները։ 
Ամալյա Մարգարյանը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը՝ հանդես գալով նոր երգերով և նախագծերով։
Ամբողջական տեսանյութը դիտեք ստորև՝