ՀՐԱՇԱԼԻ ԿԱՏԱՐՈՒՄ… Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն» երգը. ժյուրին հուզվեց այս զգացմունքային ելույթից։
Թեպետ նախագծի ժյուրիի անդամները հայերեն բառերը չհասկացան, բայց հուզվեցին անկեղծ, զգացմունքային կատարումից։ Լիբանանի «The Voice» («Ձայնը») երաժշտական շոուի նոր եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում մեր հայրենակիցը հիացրել է ժյուրիի անդամներին։

Ֆրանսաբնակ լիբանանահայ Վիգեն Դարբինյանը սկզբում երգեց Ֆրենկ Սինատրայի «If You Go Away» երգը։ Թեպետ ժյուրիի անդամներից միայն մեկն էր շրջվել, այնուամենայնիվ հիացած էին նաև մյուսները, հատկապես երբ շրջվելով՝ տեսան պատկառելի տարիքի տղամարդուն։
Ժյուրիի հետ խոսելուց հետո Վիգեն Դարբինյանը որոշեց նաև հայերեն երգ կատարել։ Բեմ հրավիրեց դստերն, ու միասին երգեցին «Թռչեի մտքով տուն» («Մարտիկի երգը»)

ստեղծագործությունը։ Չնայած ժյուրին հայերեն ոչ մի բառ չէր հասկանում, սակայն նրանց կատարումն այնքան անկեղծ էր, որ հուզեց բոլորին։
Տեսանյութը՝ ստորև։