Երբ այս փոքրիկ տղան երգեց Շառլ Ազնավուրի «She» երգը, դահլիճը ողողվեց ծափահարություններով. փայլուն կատարում

Մատեո Մարկուս Բոկը մասնակցել է Գերմանիայի «The Voice Kids» նախագծի չորրորդ եթերաշրջանին: Կույր լսումների փուլում նա կատարել է Շառլ Ազնավուրի «She» («Նա») երգը, որը տպավորել է ժյուրիի անդամներին և հանդիսատեսին:

Նա շարունակել է իր մասնակցությունը նախագծում՝ հասնելով կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կատարել է «Breathe Easy» երգը: Ի վերջո, Մատեոն հասել է եզրափակիչ փուլ, որտեղ ներկայացրել է Լուչիո Դալլայի «Caruso» ստեղծագործությունը:

Մատեոյի ելույթները լայն տարածում են գտել համացանցում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և դրական արձագանքներ:

Մատեոյի տպավորիչ ելույթներից մեկը՝ «She» երգի կատարումը, կարող եք դիտել ստորև:

Leave a Reply