Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 21-ին, Հայաստանում։ 5 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Մաթեմատիկական ուղղվածությամբ դպրոցն ավարտելուց հետո Արծվիկը շարունակել է
ուսումը

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում՝ նպատակ ունենալով դառնալ հոգեբան-լոգոպետ։ Սակայն, թեև տարբեր
ոլորտներում ինքնադրսևորվելու բազմաթիվ փորձեր է արել, երաժշտությունը ի վերջո դարձավ նրա հիմնական ուղին և կյանքի կենտրոնական մասնագիտացումը։