Յուլիանա Մելքումյանը ծնվել է Սարատովում։ Նա ունի երկվորյակ քույր, որը նկարում է, իսկ Յուլիանան 11 տարեկանից երգում է և հաճախել է վոկալի խմբակ։ Նա միշտ երազել է բեմում
հանդես գալու մասին և սկսել է դպրոցական տարիներից ելույթ ունենալ։ Յուլիանան մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների, այդ թվում՝ «Ձայնը. Հայաստան» շոուին։ Նրա վոկալի ուսուցչուհին է եղել Իրինա Մալկովան)։
Կույր լսումների ժամանակ ելույթից առաջ Յուլիանան ասել է․ «Թեև ես փոքրիկ եմ, բայց իմ մեջ շատ ուժ և էներգիա կա։ Իմ ուժը իմ ընտանիքն է։ Պապիկս շատ էր ցանկանում, որ ես բեմում լինեմ, և այս ելույթս նվիրում եմ նրան»։

Յուլիանան բացել է «Ձայն» շոուի հինգերորդ սեզոնի կույր լսումները՝ կատարելով Օլգա Կորմուխինայի «Պуть» երգը։ Բոլոր մենթորները շրջվել են նրա կողմը։ Երգչուհին ուրախությունից արտասվել է, չհավատալով իր հաջողությանը։ Պոլինա Գագարինան վազել է բեմ և հանձնել նրան թաշկինակ։ Սակայն Յուլիանան ընտրել է Գրիգորի Լեպսի թիմը։ Ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ՝