Գևորգը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում, իսկ մանկությունն անցկացրել է Կապանում: Ավարտել է Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը:

Ջիվանու անվան աշուղական դպրոցում սովորել է Արամայիս Մարտիրոսյանի դասարանում: Մոտ երկու տարի եղել է «Վալենս» պարային անսամբլի անդամ: 2013 թվականին մասնակցել է «X Factor» նախագծին՝ հասնելով եզրափակիչ փուլ:
2014 թվականին մասնակցել է «Պարահանդես 4» նախագծին, որտեղ Շուշաննա Դաբաղյանի հետ նվաճել է առաջին տեղը: 2017 և 2018 թվականներին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին: Նույն տարում նշանակվել է Կապանի մշակութային կենտրոնի տնօրեն:
Տեսանյութը դիտեք այստեղ՝