Մի օր Իսահակյանին հարցրեցին.
Ի՞նչ տեսակի կին ընտրել, որ չսխալվես։
Նա պատասխանեց.
– Եթե կինը հարուստ է, քեզ կղեկավարի, եթե կրթված է՝ միշտ քեզ կշտամբի, իսկ եթե գեղեցիկ է, ապա այստեղ-այնտեղից քեզ տարբեր զավակներ կտա։ Վարպետն այդ խոսքերը արտասանեց այնքան արագ, ասես գրպանից հանեց ու անմիջապես սեղանին դրեց։
– Ի՞նչն է ավելի լավ՝ գեր կին, թե՞ նիհար։
– Ոսկորի մոտի միսն է ամենահամեղը,- պատասխանեց նա։
– Ո՞ւմ ընտրել՝ գեղեցի՞կ, թե՞ ոչ այնքան, բայց հավատարիմ կնոջը, հարցրին նրան։
– Գեղեցիկ կինը տան զարդն է, իսկ բարի կինը՝ հոգու գանձը։
Ապա իր անսպառ իմացության խորքերից հավելեց.
Ամուսնությունը քաղաքական է՝ հիմնված շահի վրա, կրոնական՝ ըստ հոգու, և կենդանական՝ ըստ մարմնի ցանկության, ասում են ֆրանսիացիները։
Ռուսներն էլ կհավելեն.
Եթե պատերազմ ես մեկնում, աղոթիր մեկ անգամ, եթե ծով դուրս ես գալիս, աղոթիր երկու անգամ, իսկ եթե ամուսնանում ես, ապա աղոթիր երեք անգամ։