Զորամասերից մեկում, ստուգայցի ժամանակ, հերթապահ զինվորը թույլ չի տալիս, որ ՊՆ նախարարը ներս մտնի զորանոց… Այն, ինչ արեց Վազգեն Սարգսյանը, կապշեցնի ձեզ))

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Մի քանի հետաքրքիր դեպք նրա կյանքից:

«Մի անգամ զորամասերից մեկում, ստուգայցի ժամանակ, հսկիչ-անցագրային կետի մոտ հերթապահ զինվորը թույլ չի տալիս, որպեսզի ՊՆ նախարարը ներս մտնի զորանոց.

– Զինվո՛ր, ինձ ճանաչո՞ւմ ես,- հարցրել է նախարարը:

– Այո՛, պարո՛ն նախարար, իհա՛րկե ճանաչում եմ, բայց հրամանատարս հրամայել է, որ ով էլ գա՝ ոչ մեկին ներս չթողնեմ,- պատասխանել է զինվորը:

– Լավ, հրամանատարիդ զեկուցիր, որ պաշտպանության նախարարն է եկել: Մինչ հրամանատարն իրար խառնված հասնում է

հսկիչ-անցագրային կետ, Սպարապետը հանգիստ ձայնով հրամայում է` զինվորին 10 օր արձակուրդ` լավ ծառայության համար: Ա՛յ այսքան գնահատել է կարգուկանոնը»::

Leave a Reply