Հայազգի Սերգեյ Հարությունովը իսկական շոու կազմակերպեց բեմում: Դահլիճը հոտնկայս ծափահարում էր ու երկրպագում Սերգեյին…

Սերգեյը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 13-ին Մոսկվայում՝ երաժիշտ հայկական ծագմամբ Նիկոլայ Հարությունովի ընտանիքում: Երգչի մոր՝ Ելենա Վերտինսկայայի աղջկական ազգանունը

Վերտինսկայա է, և նա կապված է հայտնի շանսոնիե Վերտինսկու հետ: Սերգեյի ծնվելուց 6 օր հետո սկսվել է օգոստոսյան հեղաշրջումը:

Հարությունովների տանը՝ Վուչետիչի փողոցում, երաժշտությունը միշտ հնչում էր, իսկ 4 տարեկանում փոքրիկ մոսկվացին արդեն երգում էր հայրիկի ստեղծագործությունները: Որդու դաստիարակման գործը հիմնականում մոր վրա էր, իսկ Նիկոլայ Ռաֆայելովիչը վայելում էր ուրախ պահերը՝ խաղալով որդու հետ:

Սերգեյ Հարությունովի հայրը՝ Նիկոլայ Հարությունովը, ծնվել է Մոսկվայում՝ վագոնաշինական ինժեների և գերմաներենի ուսուցչուհու ընտանիքում: Ծագումով՝ հայ (Տեր-Հարությունյան): Հայերի ցեղասպանությունից հետո Տեր-Հարութունյանների ընտանիքից ողջ մնաց միայն Նիկոլայի պապը՝ Նժդեհը, ով հաստատվել էր Մոսկվայում:

Հայազգի Սերգեյ Հարությունովը իսկական շոու կազմակերպեց բեմում: Դահլիճը հոտնկայս ծափահարում էր ու երկրպագում Սերգեյին:

Ժյուրիի բոլոր անդամները պտտվեցին, պարեցին ու ոտքի կանգնեցին նրա ելույթի ներքո: Իսկ հետո բեմ բարձրացավ նրա հայրը և հայր ու որդի նոր շոու կազմակերպեցին «Голос» նախագծի բեմում:

նայեք այս փայլուն ելույթը։ Ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ՝

Leave a Reply