Մեր փայլուն տաղանդները ամեն օր ավելանում են։ Տեսնում և լսում ենք հազարավոր հայազգի թե՛ երիտասարդների, թե՛ փոքրերի և թե՛ մեծերի, ովքեր իրենց հզոր ելույթներով, ձայնային

տպավորիչ տվյալներով, արտիստիզմով
և այլ դրական հատկանիշներով գրավում են օտարազգի ժյուրիի և հանդիսատեսի սրտերը։
Մեզ համար, բնականաբար, հաճելի կլիներ նման տաղանդներին հաճախ տեսնել Հայաստանի Հանրապետությունում, սակայն ավելի պարտավորեցնող
և հպարտանալու զգացում է, երբ մեր հայրենակիցները փայլում են օտար բեմերում։

Շատ անգամներ ականատես ենք լինում, թե ինչպես են տարիներ շարունակ օտար հողում բնակություն հաստատած հայերը
իրենց գեղեցիկ կատարումներով, և ամենակարևորը՝ հայերեն երգերով, հուզում օտարների սրտերը։
Դժվար է հասկանալ հայկական երգի ցավն ու տառապանքը, սակայն երբեմն անգամ օտարների աչքերն են լցվում արցունքով։
Այսօր ձեզ ենք ներկայացնում հայազգի տաղանդավոր երգչուհի Հասմիկ Շիրինյանին,
ով մասնակցել է Բելգիայի «Ձայնը» նախագծին և մեծ հաջողություններ է գրանցել։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.