Հայտնի երգչուհին դուրս եկավ «The voice»-ի բեմ՝ ապշեցնելով բոլորին…

Ջես Գլինը հանդես եկավ անակնկալ ու հուզիչ ելույթով՝ մասնակցելով «The Voice Australia» նախագծի «Կույր լսումներ» փուլին։ Նա կատարեց իր հայտնի «I’ll Be There» երգը՝ առանց նախապես իր մասնակցությունը հայտնելու։

Հանդիսատեսը անմիջապես ճանաչեց նրան ու մեծ ոգևորությամբ ընդունեց, սակայն ժյուրիի անդամները, որոնք թիկունքով էին բեմին, մի փոքր ուշացումով շրջեցին իրենց աթոռները։ Երբ

տեսան, որ բեմում կանգնած է հենց Ջես Գլինը, շատ զարմացան ու հաճելիորեն շփոթվեցին։ Նրանցից ոմանք չէին հավատում իրենց աչքերին։
Գլինն իր ելույթից հետո խոստովանեց, որ նման

ձևաչափով երգելն իր համար էլ շատ հուզիչ էր, և ինքը հպարտ է բոլոր այն մարդկանցով, որոնք մասնակցում են այս մրցույթին՝ հաղթահարելով իրենց վախերն ու դուրս գալիս բեմ։ Փայլուն ու անկեղծ կատարում, որը անպայման պետք է դիտել։ Տեսանյութը՝ այստեղ՝

Leave a Reply