Լիվ Ուորթֆիլդը «America’s Got Talent» շոուի լսումների ընթացքում ներկայացրել է իր հեղինակային «Stare» երգը, որը ցնցող տպավորություն է թողել թե՛ հանդիսատեսի, թե՛

ժյուրիի վրա։ Նրա հզոր ձայնը, բեմական վստահությունը և անկեղծ էմոցիաները այնպես են հուզել Սայմոն Քոուելին, որ նա միակ հնարավոր
«Ոսկե կոճակով» անմիջապես ուղարկել է նրան ուղիղ եզրափակիչ փուլ։ Սայմոնը ելույթը բնութագրել է որպես «ապտակ դեմքին»՝ իհարկե լավագույն իմաստով, նշելով, որ այն այնքան կարճ էր, որ ինքը պարզապես չի հասցրել լիարժեք վայելել։

Հանդիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր, իսկ ժյուրիի մյուս անդամները՝ Սոֆիա Վերգարան, Հայդի Քլումը և Հաուի Մենդելը, նույնպես հիացած էին Լիվի կատարումից։ Նրա էներգիան շատերը համեմատել են Թինա Թյորների հետ։ Ելույթը մեծ տարածում է գտել համացանցում։
Ամբողջական տեսանյութը դիտեք ստորև՝