Բելլա Թեյլոր Սմիթի «Ave Maria»-ի կատարումը «The Voice Australia»-ի բեմում դարձավ մի պահ, որը հուզեց թե՛ հանդիսատեսին, թե՛ ժյուրիի անդամներին։ Նա երգեց նուրբ, քնքուշ ու անուշ

ելևէջներով՝ փոխանցելով անկեղծ զգացմունքներ ու հոգևոր խորություն։ Ելույթը սկսվելուն պես Բելլայի ձայնը գերեց բոլորին, և ժյուրիի բոլոր չորս անդամները պտտվեցին՝ ցույց տալով իրենց հիացմունքը։
Բելլան կարողացավ հրաշալի կերպով համադրել դասական երաժշտությանը բնորոշ խորությունը և ժամանակակից ոճին հատուկ մեղեդայնությունն ու արտահայտչականությունը։ Նրա ձայնը փափուկ էր, բայց միևնույն ժամանակ ուժեղ և հաստատուն՝ լցված հոգով և զգացումով։

Ելույթը արժանացավ բարձր գնահատանքի, և Բելլան շարունակեց իր երաժշտական ուղին՝ դառնալով 10-րդ եթերաշրջանի հաղթողը։ Այս նուրբ ու քնքուշ կատարումը արժե տեսնել. ամբողջական տեսանյութը՝ ստորև՝