Ամբողջ ելույթի ընթացքում դահլիճը քարացած լռության մեջ էր։ Հանդիսատեսը չէր խոսում, չէր շարժվում՝ բոլորը ուշադրությամբ հետևում էին բեմում տեղի ունեցողին։ Դուետը կարողացավ հուզել բոլորին։ Իսկ երբ ելույթը ավարտվեց, լռությունը պայթեց՝ դահլիճը թնդաց երկարատև և բուռն ծափահարություններից։

Այս երկու տաղանդավոր տղաները մասնակցեցին «Britain’s Got Talent» մրցույթին՝ իրականում առաջին անգամ հանդիպելով հենց բեմում։ Նրանք մինչ այդ երբեք չէին հանդիպել անձամբ։ Նրանց ծանոթությունը սկսվել էր համավարակի
տարիներին՝ սոցցանցերի միջոցով։ Միմյանց կատարումներն ուսումնասիրելով՝ նրանք սկսեցին առցանց համագործակցել և միասին ստեղծեցին անկեղծ ու հուզիչ կատարում

Նման ուժեղ էներգիա, տաղանդ և անկեղծություն այսպիսի մեծ բեմում հազվադեպ է հանդիպում։ Նրանց ելույթը հուզեց նույնիսկ ժյուրիի անդամ Ալեշային, ով արցունքներով սեղմեց «Golden Buzzer»-ը։ Դիտեք ամբողջական տեսանյութը ստորև՝