157 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. բալային համակարգի կիրառությունը․․․

Եթե վարորդներին տուգանելու բալային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել միայն երկու հազար քսան թվականի հունվարի մեկից, ապա Վրաստանում այս սկսել է գործել դեռեւս երկու հազար տասնյոթ թվականի հուլիսի մեկից: Սակայն էական տարբերություններ կան Հայաստանում ու Վրաստանում գործող միջեւ:

Նախ նշենք, որ Հայաստանում գործում է իննև միավորանոց համակարգ, այնինչ Վրաստանում վարորդները ստանում են 100 միավոր: այս Երկու երկրների միջև առաջին տարբերությունն այն է, որ Հայաստանում մինչեւ սեպտեմբեր խախտումներն արձանագրելու են միայն տեսանկարահանող սարքերը, սեպտեմբերից նաև ոստիկանները, իսկ Վրաստանում հենց սկզբից գործել է միայն ոստիկանների կողմից տուգանվելու հետեւանքով բալեր կորցնելու համակարգը:

Ու հետաքրքիր է նաեւ, որ Վրաստանում ամբողջ բալերը կորցնելուց հետո վարորդները զրկվում են վարորդական իրավունքից մեկ տարով: Իսկ դրա վերականգման համար պետք է քննություններ հանձնել, բայց մեկ տարվա ընթացքում միայն մեկ անգամ: Իսկ ահա Հայաստանում այլ իրավիճակ է. վարորդական իրավունքից այստեղ զրկվում են վեց ամիս ժամկետով, եւս մեկ անգամ իննը միավորը սպառելուց հետո միայն նրանք ստիպված են լինելու կրկին քննություն հանձնել ու նոր վարորդական իրավունք ստանալ:

Ինչ իրավիճակ է Վրաստանում օրենքի ընդունումից հետո

Եվ այսպես, երկու հազար տասնիննը թվականի հունվարի մեկից մինչեւ սեպտեմբերի երեսունը վարորդական իրավունքից զրկվել է հարյուր հիսունյոթ վարորդ, որոնք մեկ տարվա ընթացքում կորցրել են իրենց հարյուր բալերը: Քաղաքներից առաջին տեղում Թբիլիսին է, որտեղ իրենց վարորդական իրավունքը կորցրել են յոթանասունութ վարորդ: Միեւնույն ժամանակ Վրաստանի մայրաքաղաքում ամենից շատն են խախտվում ճանապարհային երթեւեկության կանոնները:

Թբիլիսիում են ամենից շատ նաև այն վարորդները, որոնք ոչ մի բալ չեն կորցրել՝ մոտ երեք հարյուր տասնութ հազար վարորդ: Իսկ ահա օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում իննսուն վարորդ էր կորցրել վարորդական վկայականը:

Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի իրավիճակը Հայաստանում մեկ տարի հետո, սակայն հանուն արդարության նշենք, որ Վրաստանում նաեւ ճանապարհների առումով ավելի լավ վիճակ է եւ առկա են ամբողջ պայմանները՝ այսքան խախտում թույլ չտալու համար, այնինչ Հայաստանի իրավիճակում միավորները կարող են շատ շուտ սպառվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *