Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: 25-ամյա Ռոբերտն ամուսնացած էր, փոքրիկն արդեն երեք տարեկան է:
Իր գյուղում Ռոբերտ Աբրահամյանին ճանաչել են որպես շատ բարեհամբույր, հարգալից երիտասարդ: Ռոբերտի կինը՝ Քնարիկը, առանց աչցունքների չի կարողանում հիշել ամուսնուն:
Երիտասարդ կինը որոշել է շարունակել ապրել ամուսնու ծնողների տանն իր երեխայի հետ, որովհետև հասկանում է, որ չի կարող նրանց մենակ թողնել և տանել այս տնից որդեկորույս ծնողների միակ սփոփանքը դարձած թոռնիկին՝ Աբրահամին:
Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Տափերական գյուղում։
երկու հազար տասը թվականին ավարտել է դպրոցը ու 1 տարի հետո զորակոչվել Հայաստանի զինված ուժեր, ծառայությունն անցնել է ԼՂՀ` Հադրութում։ 2013 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո, աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստան։
Ամուսնացել է ու 2015 թվականին դեկտեմբերի 20-ին ծնվել է նրա առաջնեկը։ 2016 թվականի ապրիլի 1-ին՝ որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցել խաղաղապահ զորքերում։ Կոչումով սերժանտ էր։
2016 թվականի ապրիլի տասին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում։