Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր Telegram-ալիքում քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով, որ վերջինս «ծաղրում է ամբողջ մոլորակին»։
«Լուկաշենկոն ծաղրել է ամբողջ մոլորակին։ Ամենուր սահմանվել են խիստ միջոցներ, չեղարկվել են սպորտային միջոցառումները, ամենուր փորձում են անել այնպես, որ մարդիկ մնան տանը, իսկ Բելառուսը զբոսնում է փողոցներում, բոլորը գտնվում են մարզադաշտերում, եւ նա ինքը հոքեյ է խաղում։
Եւ արդեն մի քանի տասնյակ մարդ է վարակվել, որոնց կհաջորդի մի քանի հարյուրը, այնուհետեւ հազարը։
Այդպես չի կարելի Ալեքսանդր Գրիգորևիչ ստացվում է, որ ամբողջ մոլորակը հիմարներով է լցված․ դուք եք միայն խելացին։ Հանդարտվեք վերջապես։
Եվ այո՛, ամեն բան զրոյացվում է, երկրները միլիոնավոր դոլարների վնասներ են կրում․ տնտեսությունը անկում է ապրում և նույնիսկ այս ճգնաժամային իրավիճակում ոմանք շարունակում են հարստանալ։
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։