Ցավալի լուր:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, քիչ առաջ կյանքից հեռացել է։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, որովհետև նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին մարտի տասնչորսին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին երեսուներեք տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։
2017 թվականի նոյեմբերի քսանմեկին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։