Ուշադրություն։ Անչափ կարևոր տեղեկություն կորոնավիրուսով վարակված անձանց մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հրապարակելէ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն` ըստ մարզերի։ Նա նշել է, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կարտադրի. կառավարությունը խոստանում է աջակցել։ Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ճնշող մեծամասնությունը երևանաբնակներ են՝ 219 քաղաքացի, 2-րդ տեղում Արարատի մարզն է, որտեղ գրանցվել է 113 դեպք, երրորդում՝ Կոտայքը՝ 88 դեպքով։

Արմավիրի մարզում այս պահի դրությամբ հաստատված դեպքերի թիվը 51 է, Արագածոտնում՝ 10, Սյունիքում` 8, Շիրակում՝ 6, Լոռիում՝ 4, Տավուշում՝ 2, իսկ Վայոց Ձորում՝ 1։

Նիկողոսյանն ընդգծել է, որ վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Նրա խոսքով՝ տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 532 է։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ այս պահին 532-ից բուժում է ստանում 499–ը, մնացածներն արդեն բուժվել են։ Ըստ վարչապետի՝ բուժվողներից 424–ը նույնիսկ ջերմություն չունի։ Վարակվածներից իննսունի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից երեսունի վիճակը ծանր է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *