ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Արտակարգ պատահար. Մետրոյի ուղևորը, հեռախոսին նայելով, շեղվել և ընկել է ռելսերի վրա

«Պետրովսկո-Ռազումովսկայա» կայարանում մոսկովյան մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա: Բարեբախտաբար, գնացքի մեքենավարին հաջողվել է ժամանակին արգելակել:

Դեպքը նկարահանվել է հսկողության տեսախցիկի միջոցով: Կադրերում երևում է, որ կինը քայլում է՝ աչքը հեռախոսից չկտրելով: Նա այնքան է տարվել, որ չի նկատել հարթակի եզրը և ընկել է ռելսերի վրա:

Ցավոք սրտի, այժմ շատերիս մոտ է այդ խնդիրը։ Երբեմն մեզ համար հեռախոսներից աչք չկտրելը կյանքից էլ ավելի թանկ է։ Բարեբախտաբար, շրջապատող մարդիկ անտարբեր չեն անցել, օնգություն են ցույց տվել կնոջը։

Մի քանի ուղևոր շտապել են օգնելու նրան և բարձրացրել ռելսերի վրայից: Կնոջ կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում:

Ուրեմն եկեք այսուհետ առավել հոգատար գտնվենք մեր կյանքի նկատմամբ, չտարվենք հեռախոսներով ու նամակներով, մարդիկ մի փոքր կսպասեն, սակայն կյանքը մեզ երկրորդ անգամ չի տրվի։ Կնոջը մաղթում ենք առողջություն։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *