Արտակ Գալստյանի դիպուկ անդրադարձը կառավարության պարգևավճարներ ստանալուն

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՄԻ՞ԹԵ ԱՅԴՊԻՍԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ

Մի հետաքրքիր ավանդական խավ է ձևավորվել մեր երկրում: Մի մասը պայքար է մղում սահմանում թուրքի դեմ, ոնց որ թե նվիրյալ հայրենասեր են, ժողովրդի համար պատրաստ կյանքը տալու, Սակայն պայքարի ավարտից հետո մասնակիցներից ոմանք սկսել են թալանել, ոչնչացնել այդ նույն ժողովրդին, մեկնաբանելով որ պայքարել են նրա համար Ու իրենք արտոնյալ են, օրենքից դուրս և քեզանից, ՀՀ քաղաքացուց, ում համար որ պայքարել են իրենք պետք է լավ ապրեն, իսկ դու՝ քաղաքացիդ պետք է իրենց ծառայես:

Նույն տրամաբանությամբ մեկը պայքար է հաղթել, մյուսը իբր տնտեսական աճ է գրանցել, մյուսը չի թողել որ Արցախը զավթեն՝ ընդամենը 800 հեկտար է տվել, կրկին հայրենիքի ու ժողովրդի համար ու նորից հաջորդել է նույն թալանը, արտագաղթը:
Թվում էր թե հեղափոխության հաղթանակից անց այս արատավոր ավանդույթը պետք է ընդհատվեր, սակայն ցավոք ոչ:

Այսօր էլ ասում են բա մենք քայլել ենք ձեր համար, տեսեք ինչից ու ումից ենք ձեզ փրկել, դրա համար 500.000-ը մեզ քիչ է, իսկ 120.000-ը ձեզ համար շատ, քանի ոդ ժողովուրդ, մենք ձեզ համար արած ունենք:

Տրամաբանական հարց է առաջանում, շինարարների, քայլողների, հայրենիքը ու ժողովրդին փրկողների այս ավանդական, պարբերաբար վերարտադրվող խավը՝ այսօր վերջը ինչի համար է պայքարել, որ իր ժողովուրդը լավ ապրի թե ինքը:

Նախորդներին ասում էինք կաշառակեր են ու դա այդպես է և հանրահայտ հաստատված փաստ:
Սակայն օբյեկտիվ լինելու համար պետք է նույնպես նշեմ, որ կաշառքը ունի տարբեր անուններ:
Օրինակ պարգև, պարգևավճար, դրամաշնորհ ու այլն:

Միշտ կարելի է ասել, այ մենք նախկինների համեմատ լավն ենք, դա էլ է փաստ, որ լավն եք, սակայն որ այդպես մտածենք Լևոնը լավն էր կոմունիստներից, մոտ 90 տոկոս ձայն հավաքեց, Ռոբերտը լավն էր Լևոնից, համենայն դեպս ժողովուրդը ցնծությամբ ընդունեց նրա հրաժարականը, Սերժն էլ Ռոբերտից էր լավ, համենայն դեպս մարտի 1 չարեց, հրաժարական տվեց, Քպ-ն էլ լավն է քան թե ՀՀԿ-ն:

Այստեղ են ասել, կլինի որ դուք ոչ թե նախորդների հետ համեմատ, այլ պարզապես լավը լինեք ձեզ ծնած ժողովրդի՝ ձեր ընտանիքի համար, սա էլ ձեր կարգախոսն է չէ՞: Չի կարող իմ եղբայրը, քույրը, ծնողը լինի ավելի լավ քան հարևանինը, այդ համեմատությունը աբսուրդ է, եթե անշուշտ ընտանիքը, ընտանիք է:

Դե եթե ընտանիք ենք, ուրեմն
– ի՞նչու է ընտանիքում մեկի համար 500.000-ը քիչ, իսկ մյուսի համար 120.000-ը շատ:
– ի՞նչու է ընտանիքում մեկը սոված և անտուն, իսկ մյուսը կուշտ և ընտանիքի մյուս անդամների << անշնորհակալությունից >> դժգոհ:
– կարող էք պատկերացնել ձեզ, տանը խորոված ուտելուց, երբ ձեր եղբայրը, քույրը, զավակը, ծնողը տվյալ պահին ձեր պատուհանի տակ ոչ սև հաց ունի, ոչ էլ գլխին ծածկ:

Կարծում եմ եթե անգամ այդպիսի ընտանիքներ էլ կան աշխարհում, ուրեմն դրանք հաստատ հայկական լինել չեն կարող: Մի բան էլ, մենակ չասեք որ նախարարը, պատգամավորը, չինովնիկը ավելի շատ են աշխատում, քան այսօր կորոնովիրուսի դեմ պայքարող բժիշկը կամ էլ ոստիկանը, ԱԻՆ աշխատակիցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հաշվարկ էր արել, եթե մեկ միլիարդ պարգևավճարի գումարը տրամադրենք թոշակառուներին, ուրեմն նրանց թոշակը կավելանա ընդամենը 160 դրամով ու դա ոչինչ չի տա, սակայն կարելի էր այդ մեկ միլիարդով 50 բնակարան կառուցել ու տալ մեր ընտանիքի այն անդամներին, ովքեր աղետի գոտում են ոպ անտուն, այ սա կլիներ շոշափելի:

Վարչապետը կրկին ճիշտ է, որ ձեզ բարձր աշխատավարձ և պարգևավճար է տալիս, դա է պահանջում կառավարման մոդելը, սակայն ինձ մի հարց է հետաքրքրում, դուք դա ոնց էք ստանում ու ուտում, երբ ձեր ընտանիքի մեկ այլ անդամ սոված է ու անտուն, ի՞նչպես է այդ գումարը կուլ գնում:
Ի դեպ ասում են Վարչապետը պարգևավճար տալիս է, սակայն ինքը չի ստանում, կարծում եմ իրենից շատ չեք աշխատում:

Գիտեք ես այդ հարցը ժամանակին ՀՀԿ-ին էլ եմ տվել, մինչ օրս պատասխան չկա, կարծում եմ դուք էլ չեք կարող այդ հարցին պատասխանել:
Իսկ ճիշտ պատասխանը մեկն է, մենք ընտանիք չենք, դուք իշխանություն էք, մենք ժողովուրդ, ընդունեք դա ու բոլոր հարցերը կիմաստազրկվեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *